Հայերեն   English   Русский  
սպառազինություն
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ապրիլի 5-ից 6-ը պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Բաքվի «Թուրան» գործակալությունը երեկ ներկայացրեց նույն օրը՝ մարտի 11-ին Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության ինստիտուտի (SIPRI) հրապարակած տվյալները, ըստ որոնց՝ Ադրբեջանը 2017-2018 թթ. ներկրել է 615 մլն դոլար ընդհանուր արժողությամբ զենք և զինամթերք: 2017 և 2018 թթ., համապատասխանաբար, ծախսվել է 285 և 330 մլն դոլար:
Ստոկհոլմի աշխարհի խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) հայտնել է 2014թ. մինչև 2018 թ. ընկած ժամանակահատվածում սպառազինության խորոշորագույն արտահանող երկրների անունները:
Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում այն երկրների շարքում, որոնցից Ադրբեջանը ռազմատեխնիկական արտադրանք է գնում։
Հունիսի 26-ին Ադրբեջանում անցկացված զորահանդեսին ու դրան նախորդած օրերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը բազմաթիվ նոր զինատեսակներ ու ժամանակակից սպառազինություններ է ձեռք բերել:
Գերմանական «Rheinmetall» պաշտպանական կոնցեռնը մտադիր է Ադրբեջանի հետ գործարք կնքել: Հունիսի կեսերին գերմանական ընկերության ներկայացուցիչ Ջոն Թեյլորը և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը «ապագա երկկողմ համագործակցության մասին» հռչակագիր են ստորագրել:
Ադրբեջանի զինված ուժերի 100-ամյակի կապակցությամբ մայրաքաղաք Բաքվի «Ազադլըխ» հրապարակում զորահանդես է անցկացվել, հաղորդում է ադրբեջանական «Մինվալ» լրատվական կայքը:
Ադրբեջանում հունիսի 26-ին կայանալիք ռազմական շքերթի ժամանակ կներկայացվի երկրի հակահրթիռային համակարգը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ երկրի բարձրագույն ռազմական դպրոցի կուրսանտների առջև ելույթ ունենալիս:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը մայիսի 24-ին ընդունել է 2019 թ. ֆինանսական տարվա Պենտագոնի բյուջեի մասին օրինագիծ, ինչը պաշտպանության նախարարին զրկում են առանց Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերմանը վերաբերող հատուկ զեկույցի ներկայացման Թուրքիային ամերիկյան սպառազինություն մատակարարելը հաստատելու հնարավորությունից:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը խախտում է միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը և նման կերպ միջուկային սպառազինությունների նոր մրցավազք հրահրում: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է Bild թերթին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: