Հայերեն   English   Русский  
Անահիտ աստվածուհի
Արարատ լեռան գագաթին մի լիճ կա՝ անսովոր գեղեցկությամբ, որի հետ կապվում են բազում պատմություններ ու առասպելներ: Դրանցից մեկը երկար ժամանակ հայտնի էր Արարատյան դաշտի բնակիչների շրջանում: Պատմում են, որ մի օր պտղաբերության և բերքի աստվածուհի, ոսկեծամ Անահիտը, լողացող ամպերի միջով քայլելիս, սիրահարվում է մառախուղի մեջ փայլող Արարատ մեծ լեռանը:
Անահիտը հայոց Մայր դիցուհին է՝ մայրության, պտղաբերության, խոհեմության աստվածուհին, մայրն ամեն բարիքի: Նա հայոց մայրաքաղաքների հովանավոր աստվածուհին էր, և անահտական տաճարներ կային հայոց բոլոր մայրաքաղաքներում: Այդ իսկ պատճառով հայոց գլխավոր՝ արքայանիստ քաղաքը մայրաքաղաք է կոչվում: Իսկ Անահիտի պաշտամունքի գլխավոր կենտրոնը Երիզան էր՝ Բարձր Հայքի Եկեղյաց գավառում՝ Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքի մոտ գտնվող մի բարձր բլրի վրա: Մինչև 301 թ. գավառը կոչվել է Անահտական:
Իգդիր սահմանամերձ նահանգի (Ցոլակերտի նահանգ) համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմական Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն եւ անգլերեն լեզուներով «Բարի եկաք» և «Ցտեսություն» գրությամբ ցուցանակներ էին ամրացվել, տեղի քաղաքապետարանի կողմից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: