Հայերեն   English   Русский  
Աֆրիկա
Նիգերիայի ինքնապաշտպանական ջոկատներն ազատել են «Բոկո Հարամ» իսլամական շարժմանը գերի ընկած 833 երեխայի: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, տեղեկացրել է UNICEF-ը:
ԱՄՆ առաջին տիկինը Աֆրիկա ուղևորության ժամանակ մի գլխարկ է դրել, որը հիշեցնում է գաղութատիրական շրջանի մասին և խորհրդանշում է տեղի բնակիչներին կեղեքող եվրոպացիներին:
Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Օուագադուգուի ուսանողների հետ զրուցելիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասել է, որ իրենց մայրենի լեզուն կդառնա Աֆրիկայի, հնարավոր է նաև աշխարհի, առաջին լեզուն:
Աֆրիկյան Լեսոթո թագավորության հանքավայրում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ ալմաստներից մեկը, որի քաշը 910 կարատ է կազմում: Գրում է Russian.rt.com-ը:
The Times of Israel պարբերականի փոխանցմամբ՝ Աֆրիկյան 54 երկրների «խիստ զայրացած» ներկայացուցիչների մի խումբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել է ներողություն խնդրել այն երկրների հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար, որտեղից ներգաղթյալները Միացյալ Նահանգներ են ժամանում: Գրում է Russian.rt.com-ը:
CBS հեռուստաընկերության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը միգրացիայի հարցերով խորհրդակցության շրջանակներում ԱՄՆ ժամանող ներգաղթյալներին «խորշերից» դուրս եկած է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:
Այն բանից հետո, ինչ համացանցում հայտնվեց Լիբիայի աճուրդում փախստականների վաճառքի մասին պատմող տեսանյութը, մարդիկ բարձրացրին իրենց ձայնը:
Աֆրիկայում կան շրջաններ, որտեղ ալբինոսներին սպառնում է ֆիզիկական բռնություն: Ցեղերի շամանները և հեքիմները համոզված են, որ նրանց միսն ունի բուժիչ հատկություն: Հետևաբար մարդիկ ամեն ինչ անում են (նույնիսկ դաժանաբար սպանում ալբինոսներին), որպեսզի ստանան բուժական դեղը:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հետաքրքիր ֆոտոնախագիծ այլատյացության եւ խտրականության միջավայրում ալբինոսների ամենօրյա կյանքի մասին:
Տասը երկրները, որոնք ապահովում են համաշխարհային տնտեսության ընդամենը 2.5 տոկոսը, ընդունել են աշխարհի փախստականների կեսից ավելին: Այս մասին բարձրաձայնում են իրավունքների խմբերը՝ մեղադրելով հարուստ երկրներին՝ աղքատ ազգերին անօգնական թողնելու մեջ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: