Հայերեն   English   Русский  
խոտաբույս
Շատերի համար դանդուռը պարզապես անպետք խոտաբույս է: Իրականում այն շատ օգտակար մթերք է, որն ամրապնդում է առողջությունը: Շուտով շուկայում դանդուռ կհայտնվի: Հարստացնենք կերակրաբաժինն այս օգտակար մթերքով, իսկ դրա համար տեսնենք, թե ինչ հատկություններով է այն օժտված:
Բոլորին ծանոթ է այս բույսը, որն անտառներում, այգիներում ու սարերում առաջինն է կենդանանում: Սկզբում դուրս են գալիս սուրուլիկ մի քանի տերևներ, ապա ծաղկում են սպիտակ, մանուշակագույն և այլ նուրբ գույների զանգականման ծաղիկները:Ձնծաղիկների ընտանիքում (Galanthus) կա 12-18 տեսակ (տարբեր աղբյուրներ տարբեր քանակի մասին են հաղորդում), որոնք սերում են Եվրոպայի, Կովկասի և Թուրքիայի անտառներից, դաշտերից ու սարերից:
Մանուշակը մանուշակազգիների ընտանիքի խոտաբույս է:Մեծամասամբ միամյա, երբեմն բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ կիսաթփեր: Հայտնի է մանուշակի մոտ 500 տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում և Անդերում: ՀՀ-ում հայտնի է 14 տեսակ՝ անուշահոտ, կովկասյան, սոմխեթական (հայկական), դաշտային, ժայռային և այլն: Աճում է անտառներում, թփուտներում, մարգագետիններում, գետերի և առվակների ափերին, չոր, քարքարոտ վայրերում և այլուր:Տերևներն ամբողջական են, հերթադիր կամ արմատամերձ վարդակով, սովորաբար՝ ...
Ջերմատնային, կախվող խոտաբույս է, որի տերևափունջը, որ շատ նման է վիշապածառի տերևափնջին, սկիզբ է առնում անմիջապես արմատավզիկից: Մշակության մեջ լայն տարածում է գտել Ch.comosum Bak տեսակը և իր խայտաբղետ տերևավոր այլատեսակը: Այս բույսի տերևները իրենց ամբողջ երկարությամբ ծածկված են կանաչ դեղնավուն և սպիտակ, զուգահեռ շերտերով: Բույսը երբեմն անվանում են ֆալանգիում:Խլորոֆիտումները արձակում են երկար, կախվող ծաղկասլաքներ, որոնց վրա բացի անդուր, սպիտակ, մանր ծաղիկներից առաջանում են նաև նոր փոքրիկ բուսակներ, ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: