Հայերեն   English   Русский  
վիրուս
Բաթումում գրիպի բարդացումից 63-ամյա տղամարդ է մահացել: Այդ մասին, ինչպես գրում է newsgeorgia.ge-ն, հայտնել է Աջարիայի առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Զաալ Միքելաձեն:
Երևանի քաղաքապետարանի առողջապահության և հանրակրթության վարչությունների պատասխանատուները շարունակում են ստուգայցերը համայնքային ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում:
Սուր շնչառական վարակների սեզոնով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանը կոչ է անում ծնողներին՝ վարակված երեխաներին չտանել դպրոցներ և մանկապարտեզներ:
Դեկտեմբերի 24-ին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ռուսաստանից, արդեն արտահայտված կլինիկական երևույթներով: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնները գնահատել են ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսային (ՄՊՊ) վարակի դեմ պատվաստումների ներդրման գործընթացը սեպտեմբերի 10-17-ի դրությամբ: Գնահատման ամփոփ արդյունքները ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարությունում` ՀՀ ԱՆ մասնագետների, փորձագետների և միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված հանդիպման ժամանակ:
Արդեն մի քանի օր է՝ սոցիալական կայքերում նոր, վտանգավոր վիրուս է հայտնվել: Այն իր վտանգավորության աստիճանով կարելի է համեմատել վերջերս տարածված Wanna Cry-ի հետ։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆբ-յան իր էջում գրում է.«Հարգելի հայրենակիցներ, ադրբեջանական հաքերները արդեն մի քանի օր հարձակվում են հայկական ֆեյսբուքյան հաշիվների վրա, կոտրում դրանք եւ տեղադրում իրանց մեռելի նկարը։ Այս կապակցությամբ մի քանի բան եմ ուզում ասել․
Սա բնական, շատ արդյունավետ հակաբիոտիկ միջոց է, որը ներկայացրել է ամերիկացի բժիշկ Ռիչարդ Շուլցը: Եվ, ինչպես նա գրում է, այս միջոցը օրգանիզմում սպանում է բոլոր վարակները: Դրա բաղադրությունը հետևյալն է՝
Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ բուժման նոր մեթոդի փորձարկման արդյունքում աշխարհում գրանցվել է մարդու իմունային անբավարարությամբ՝ ՄԻԱՎ-ով տառապող հիվանդի բուժման առաջին դեպքը:«Մենք բացահայտում ենք վիրուսից բուժվելու իրական հնարավորությունը, և չնայած մենք դեռ այդ ճանապարհին ենք, տպավորիչ առաջընթաց կա»,-հայտարարել է Բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի ղեկավար Մարկ Սամուելսը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացնում է համացանցում տարածված նոր վիրուսի մասին: «Հարգելի հայրենակիցներ։ Ցանցում հայտնվել ա ու շատ արագ տարաժվում ա վիրուս, որը հայերեն է ու ներկայանում է ՀՀ Ոստիակնության անունից։ Սենց բան որ տեսնեք՝ հանկարծ չվազեք վճարելու :) Վիրուսը նստում է Քրոմի մեջ։ Եթե չգիտեք էքոթենշնները մաքրելու ձեւը՝ պարզապես ջնջեք Քրոմը ու նորից տեղադրեք։ Մերսի հայտնաբերելու համար Գարեգին Արշավիրի Քոչարյան , @Suren Grigoryan (Թեգ անել չկարողացա։ ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: