Հայերեն   English   Русский  
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մարտի 20-ին փոխհատուցել է 2016թ. ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած 944 ուսանողի ուսման վարձ՝ 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում մարտի 10-ին մեկնարկեց «ELEVATOR» միջբուհական ուսանողական երկօրյա աշխատաժողովը:
Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:
Ծաղկաձորում դեկտեմբերի 2-ին մեկնարկել է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցեր. ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացության նշանակությունը, ինքնաթեստավորում ՄԻԱՎ-ի վերաբերյալ» խորագրով սեմինար-վարժանքը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Սեմինարը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ)։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 28 ուսանողուհիներ այսուհետև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից կստանան կրթաթոշակներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը Երիտասարդության միձազգայինբ օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երիտասարդներին.
Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիան ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում Ծաղկաձորում իրականացրել է «Էկոտուրիզմը գյուղական համայնքներում. հիմախնդիրները և արդի լուծման ուղիները» խորագրով սեմինար, որը նախատեսված էր գործող և ուսանող տուրիստական գործակալների, զբոսավարների, էկոտուրիզմի ոլորտի երիտասարդ աշխատակիցների համար:
Հանրապետության բուհերի 745 ուսանող մարտի 3-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից ստացել է ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր։ Հավաստագրերն ուսանողներին է հանձնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Փետրվարի 24-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հայկյան 2016» մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Սահմանին կանգնած եզդի հերոսը» խորագրով ծրագիրը՝ նվիրված Հայաստանի սահմանները պաշտպանած և հանուն Հայոց աշխարհի խաղաղության իրենց կյանքը զոհած հերոս եզդի զինծառայողներին։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: