Հայերեն   English   Русский  
խուզարկություն
Սեպտեմբերի 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Արթիկ», «Արմավիր», «Հրազդան» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք, 3 USB լար, 6 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, գործարանային արտադրության 52 խաղաթուղթ, ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն 1 սարք և 1 լիտր ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ։
Այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություններ է անցկացնում ինչպես Գագիկ Խաչատրյանին, այնպես էլ նրա մերձավորներին պատկանող տներում, գրասենյակներում:Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով այսօր մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ԱԱԾ ուժերը խուզարկություններ են սկսել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակելի և գրասենյակային տարածքներում:
2019թ. օգոստոսի 8-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազության անմիջական հսկողությամբ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություններ են կատարել ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի տարբեր մասնաշենքերի թվով 6 խցերում: Խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են բազմաթիվ արգելված իրեր, մասնավորապես՝ 4 բջջային հեռախոս, 5 լիցքավորիչ, 3 ականջակալ, 2 կրիչ, 1 հատ Վայֆայ ինտերնետ սարքավորում, սերմնահատիկներին նմանվող ...
Բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում իրականացված առգրավման, խուզարկո­ւ­թյան, ինչպես նաև աշխատասենյակի դուռը կնքելու և աշխատասենյակ մուտք գործելու հնարավորությունը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ:
Հայտնի է դարձել, որ հուլիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում առգրավվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը քիչ առաջ Ankakh.com-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը,
Yerevan.today–ին հարցազրույց է տվել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար, քաղաքագետ Վիկտոր Սողոմոնյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն այսօր լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է, որ Հատուկ քննչական ծառայությունն առգրավել է իր աշխատանքային համակարգիչը: Սակայն Գրիգորյանը ձեռնպահ է մնացել պնդումներից, թե իր նկատմամբ հնարավոր է հետապնդում է իրականացվում՝ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործի պատճառով: Դավիթ Գրիգորյանը նշել է, որ այս պահին ոչինչ ասել չի կարող և իր տեսակետը կհայտնի երբ ժամանակը գա:
Այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ԲԴԽ նորընտիր անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասել է, որ Հատուկ քննչական ծառայությունը երեկ՝ հուլիսի 16–ին տեղեկացրել է Բարձրագույն դատական խորհրդին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու մասին։ «Տեղյակ ենք, թե ինչ քրեական գործի շրջանակներում է իրականացվել խուզարկությունը, սակայն նախաքննական գաղտնիքից ելնելով չենք կարող ասել։ Հետեւում ենք դեպքի ընթացքին, հենց որ նկատենք, որ առկա է դատավորների ...
Politica.am-ի ունեցած տեղեկություններով, երեկ խուզարկություն է տեղի ունեցել 1–ին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում և առգրավվել է նրա համակարգիչը,
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: