Հայերեն   English   Русский  
​ԱՄՆ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համարում է, որ դեռևս վաղաժամ է գնահատականներ տալ Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների կասեցման մասին հաղորդագրություններին: Գրում է Gazeta.ru-ն:
Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ն մտադիր է որքան հնարավոր է շուտ ամերիկյան զորքերը Սիրիայից հայրենիք վերադարձնել: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ընդլայնել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին նշվել է գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանից 60 ամերիկացի դիվանագետների արտաքսումը պատասխան քայլ չի համարում, և իրենք կարող են դրան այլ կերպ արձագանքել: Գրում է Gazeta.ru-ն:
Թուրքիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները կքննարկեն սիրիական Մանբիջ քաղաքն ահաբեկիչներից ազատելու հարցը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյի՝ Վաշինգտոն կատարելիք այցի ժամանակ:
ԱՄՆ նախագահի խորհրդական Իվանկա Թրամփը ուրբաթ օրը ժամանել է Սոուլ, քանի որ Հարավային Կորեայի առաջնորդը համաձայնել է հյուրընկալել Հյուսիսային Կորեայի այն գեներալին, որը մեղադրվում է Հարավային Կորեայի 46 նավաստիների մահվան մեջ:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Ամերիկայի ՄիացյալՆահանգների պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ:
Fox News հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հայտնի հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տառապում է «ժամանակավոր խելագարությունից»: Գրում է Russian.rt.com-ը:
BBC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ աղոթքի նախաճաշին: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆինանսավորման բացակայության պատճառով Միացյալ Նահանգների դաշնային գերատեսչությունների աշխատանքները դադարեցված են: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: