Հայերեն   English   Русский  
ՅՈՒՆԻՍԵՖ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի գլխավորած պատվիրակությանը:
Ըստ գնահատականների` 2018թ-ին 820 միլիոն մարդ բավականաչափ պարեն չի ունեցել նախորդ տարվա 811 միլիոնի համեմատ, իսկ սա նշանակում է, որ երեք տարի շարունակ աճել է սովի մատնված մարդկանց թիվը: Այս փաստն իր հերթին ընդգծում է մինչև 2030թ-ի Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) զրոյական սովին հասնելու ճանապարհին առկա հսկայածավալ մարտահրավերի մասին:
Վտանգավոր վարակների դեմ պատվաստումների մակարդակն աշխարհում մնում է անբավարար եւ չի բարձրանում 2010 թվականից։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ՄԱԿ Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) համատեղ զեկույցում։
2010-2017թթ-ի ընթացքում գրեթե 169 մլն երեխա կամ տարեկան միջինը 21,1 մլն երեխա բաց է թողել կարմրուկի դեմ առաջին պատվաստումը:
Ապրիլի 23-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկում է նոր գլոբալ արշավ՝ կրկին ու կրկին շեշտադրելու պատվաստումների կանխարգելիչ ուժն ու անվտանգությունը: Արշավն ընթանալու է Պատվաստումների համաշխարհային շաբաթին զուգընթաց՝ կոչ անելով ծնողներին պաշտպանել իրենց համայնքները պատվաստումների միջոցով:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցում նշվում է, որ այն երկրները, որտեղ երեխաների մեծ մասը նախադպրոցական կրթություն չի ստանում, կորցնում են շահավետ ներդրում կատարելու հնարավորությունը, որը խորացնում է անհավասարությունը հասարակության շրջանում:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /ՅՈՒՆԻՍԵՖ/ ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեիտենինի հետ: Այս մասին հայտնում են ԿԳ նախարարությունից:
Բռնությունը, տարհանումը և խիստ ծանր պայմանները հյուսիսային և արևելյան Սիրիայում 2018թ-ի դեկտեմբերից սկսած ավելի քան 32 երեխայի մահվան պատճառ են դարձել:
Դերասանուհի Միլի Բոբի Բրաունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ Օրլանդո Բլումի, Լիամ Նիսոնի, Լիլի Սինգհի, ինչպես նաև՝ երգչուհի Դուա Լիպայի և Blue Man Group-ի հետ համատեղ հանդես են գալիս ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր տեսահոլովակում, որ նվիրված է նոյեմբերի 20-ին նշվող Երեխաների համաշխարհային օրվան:
Ողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենախոցելի և անտեսված խմբերից են:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: