Հայերեն   English   Русский  
քննարկում
Ազգային ժողովում հունիսի 13-ին տեղի է ունեցել «Ներքաղաքական իրավիճակի մասին և խորհրդարանի անելիքները» օրակարգային հարցով ընդլայնված խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի, փոխնախագահի և խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ս.թ. հունիսի 5-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը: Նիստի օրակարգի միակ հարցը վերաբերել է ՀՀ կառավարության ծրագրին:
Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ հանձնաժողովի անդամների եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ:
Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակներում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ «համապարփակ» գործարքը: Կայացած հեռախոսազրույի մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը: Այդ մասին հայտնում է Համաշխարհային կազմակերպության մամլո ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման վերագործարկման հնարավորությունների վերաբերյալ:
Թուրքիայում՝ Ստամբուլի «Մարմարա» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են իրավաբաններ և ուսանողներ:
Մարտի 15-ին Երևանում կայացավ Արևելյան գործընկերության առաջին հարթակի շրջանակներում գործող Հանրային կառավարման բարեփոխումների աշխատանքային խմբի քննարկումը, որին մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչները։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: