Հայերեն   English   Русский  
զինված հարձակում
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի վրա հունիսի 25-ի երեկոյան զինված հարձակում է եղել:
Անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել Աֆղանստանի արևելքում գտնվող Ջելալաբադ քաղաքում գտնվող հեռուստառադիոընկերության շենքի վրա: Գրում է Russian.rt.com-ը:
Ավելի քան 140 աֆղան զինվոր է զոհվել ուրբաթ օրը Թալիբան խմբավորման զինյալների հարձակման արդյունքում, որոնց, ըստ երեւույթին, զինվորական համազգեստով քողարկված, հաջողվել է աննկատ ներթափանցել զինվորական բազա: Պաշտոնյաները նշում են, որ հարձակումն ամենամաշտաբայինն է` իրականացված Աֆղանստանի ռազմական բազաների ուղղությամբ:
Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկ քաղաքի Անվտանգության դաշնային ծառայության վարչության ընդունարանի վրա իրականացված հարձակման հետևանքով աշխատակից և գերատեսչության այցելու է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:
Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ զինված անձինք հարձակում են գործել Կարակասի հիվանդանոցներից մեկի վրա: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի Վան նահանգում զինված հարձակում են գործել իշխող Արդարություն և զարգացում կուսակության (AKP) շրջանային կազմակերպության ղեկավար Իբրահիմ Վանլըի ավտոշարասյան վրա:
Ահաբեկիչները զինված հարձակում են իրականացրել Սոմալիի Պուտնլենդ ինքնավար շրջանի հյուրանոցներից մեկի վրա: Գրում է Russian.rt.com-ը:
Փարիզի հռչակավոր Լուվր պատկերասրահի մոտակայքում գտնվող առևտրի կենտրոնն ամբողջությամբ տարհանվել այն բանից հետո, ինչ անվտանգության աշխատակիցը կրակ է բացել ենթադրյալ հարձակվողի ուղղությամբ:Անհայտ անձը հարձակվել է անվտանգության աշխատակցի վրա տեղական ժամանակով ժամը 10-ին, որն էլ իր հերթին ստիպված է եղել դիմել ինքնապաշտպանության՝ կրակելով հարձակվողի ուղղությամբ:Ֆրանսիական L'Express թերթը տեղեկացրել է, որ կասկածյալն իր մոտ ունեցել է դանակ:
Եգիպտոսի Սինայի թերակղզում առնվազն հինգ զինվոր է սպանվել անհայտ զինյալների կողմից։ Այս մասին փոխանցում է Ալ-Ջազիրան՝ հղում անելով ռազմական պաշտոնյաներին։Երկրի զինված ուժերի հրապարակած պաշտոնական հայտարարության մեջ ասվում է․ «Զինված ուժերը սգում են այն հինգ մարտիրոսներին, որոնք նահատակվել են Սինայում ազգի և կրոնի թշնամի արմատական ուժերի կողմից»։Այդ հայտարարությունը չի տալիս որևէ լրացուցիչ մանրամասներմիջադեպի կոնկրետ վայրի կամ հանգամանքների վերաբերյալ, բայց օնլայն ԶԼՄ -ները հայտարարել է, որ հարձակումը ...
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի նկարը՝ մակագրելով Վլադիմիր Վիսոցկու հայտնի խոսքերով. «Ես չեմ սիրում, երբ մեջքին են կրակում» (Я не люблю, когда стреляют в спину):Լուսանկարում երևում է Կառլովը, իսկ հետևի ֆոնին՝ նրան րոպեներ անց սպանող անձը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: