Հայերեն   English   Русский  
Սամվել Շահինյան
Մարդկանց և պետական օղակների անտարբերության պատճառով օրեցօր ոչնչանում են Հայաստանի քարանձավների յուրահատուկ բնական էկոհամակարգերը՝ վտանգելով դրանց գոյությունը: Վերջին շրջանում ակտիվացել են Հայաստանում զբոսաշրջությունը խթանելու նպատակով դեպի տարբեր քարանձավներ այցելություններ կազմակերպող ակումբները, խմբերն ու գործակալությունները: Քարանձավագետների խոսքով՝ այդ այցելությունները վտանգում են քարանձավներում բնակվող կենդանատեսակների գոյությունը: Մագելի, Մոզրովի և Արջերի քարանձավներում, օրինակ, բնակվում են ...
«Լրջորեն մտահոգված ենք այդ հուշարձանների ապագայի հարցով: Վտանգ կա, որ հուշարձանները պահպանելու համար չի արվել վարձակալության մրցույթի հայտարարությունը: Ամեն ինչ այնպես են ձևակերպել, որ միայն կոնկրետ մարդիկ կարողանան մասնակցել մրցույթին, արհեստական կերպով մենաշնորհային վիճակ են ստեղծում»,- ասում է քարանձավագետ, Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը՝ անդրադառնալով մշակույթի նախարարության կողմից 5 քարանձավ վարձակալության տալու մտադրությանը:
Հայաստանում այս տարի քարանձավագիտական հինգ արշավախումբ է գործել, բոլորն էլ հաջող արդյունքներ են գրանցել: Դրա մասին «Անկախի» հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի քարանձավագետների միության նախագահ, Հայաստանի ճարտարապետության և շինարարության համալսարանի գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ, երկրաբան-երկրաֆիզիկոս, քարանձավագետ Սամվել Շահինյանը:
«Անկախությունը կերտողները» շարքի հերթական զրուցակիցը 1-ին գումարման ԳԽ պատգամավոր, Բնության պահպանության և բնական պաշարների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Ճարտարապետության և շինարարության համալսարանի գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ, երկրաբան-երկրաֆիզիկոս, քարանձավագետ Սամվել Շահինյանն է:
Վերջին շաբաթվա ընթացքում 2 փոթորիկները մեծ վնասներ են հասցրել Բյուրականի աստղադիտարանին: Մի քանի մասնաշենքներ մնացել են առանց տանիքի, իսկ այգում ծառերը արմատախիլ են եղել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: