Հայերեն   English   Русский  
ավագ դպրոց
Հանրակրթական ոլորտի բարեփոխումների առանցքային նախաձեռնություններից մեկն անցումն էր 12-ամյա հանրակրթական համակարգին, որի իրականացման շրջանակներում 2009-2010 ուսումնական տարվանից մեկնարկեց եռամյա ավագ դպրոցի ներդրումը:
Այս տարվա սեպտեմբերի մեկից Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է. հիմնական դպրոցն ավարտած 9-րդ դասարանցիներն այլևս չեն կարող բավարարվել հիմնական կրթության վկայականով ու չշարունակել կրթությունը։
Այս տարի Հայաստանի բոլոր ավագ դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 26-ին` մեծ կյանք ճանապարհելով հազարավոր շրջանավարտների: Այդ առիթով հյուրընկալվել ենք Երևանի Շավարշ Սիմոնյանի անվան թիվ 112 ավագ դպրոցում, որն այս տարի երեք ավարտական դասարան ունի: Մեզ հուզող հարցերին պատասխանում էին դպրոցի տնօրեն Սարգիս Քարամյանը, 12-րդ դասարանների դասղեկներ Ելենա Գյուլմիսարյանը (արվեստի պատմության ուսուցչուհի), Անգին Գրիգորյանը (հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի) և Գայանե Հովհաննիսյանը (հայոց լեզվի և գրականության ...
«Կրթական բարեփոխումները մեկամսյա ժամկետում չեն մշակվում և իրականացվում: Դրա համար ժամանակ է հարկավոր, առնվազն երկու-երեք տարի»,- ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում կառավարության նիստերի ընթացքում պարբերաբար տրվող հանձնարարականները՝ մեկամսյա ժամկետում կրթական հայեցակարգեր մշակելու կամ փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ:
Կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ) քննարկում է ավագ դպրոցների ավարտական քննությունները կրճատելու հարցը: Նախատեսվում է, որ 12-րդ դասարանցիները վեցի փոխարեն երեք ավարտական քննություն կհանձնեն «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Հայ ժողովրդի պատմություն» առարկաներից: Աշակերտներն ավարտական քննությունները կհանձնեն դեկտեմբերին, իսկ երկրորդ կիսամյակում իրենց ընտրությամբ կուսումնասիրեն 1-3 առարկա, որոնք անհրաժեշտ են իրենց բուհ ընդունվելու համար: Այսինքն՝ 12-րդ դասարանի ողջ երկրորդ կիսամյակը ...
2015-2016 ուսամնական տարվան ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ուսումնական պլաններում և հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման կարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք "Արմենպրես" մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Հայաստանի ևս 5 ավագ դպրոցներում սեպտեմբերի 1-ից կդասավանդվեն "Միկրոէլեկտրոնիկա", "Հեռահաղորդակցության հիմունքներ", "Տեղեկատվական տեխնոլոգիաներ" առարկաները: ՏՀՏ գործատուների անդամ կազմակերպությունների՝ անցած տարի իրականացրած աննախադեպ փորձնական ծրագիրը, արձանագրելով բարձր արդյունքներ, այս տարի ընդլայնվում է:
Ավագ դպրոցների ներդրման մեկնարկից 8 տարի է անցել, սակայն դեռևս խոսվում է համակարգի կայացած չլինելու և այլ խնդիրների մասին: Կրթության նախարարի պաշտոնում 4-րդ անգամ նշանակվելուց հետո, Լևոն Մկրտչյանը, խոսելով կրթական համակարգի առաջնային խնդիրների մասին, մատնանշեց ավագ դպրոցները: «Ավագ դպրոցը պետք է լինի այն տեղը, որտեղ երեխան, ավարտելով 9-ամյա կրթությունը, ձեռք կբերի մասնագիտություն: Առաջին հիմնահարցը, որի վրա պետք է ուշադրություն դարձնենք, ավագ դպրոցի խնդիրն է: Պետք է հնարավորություն ստեղծել, որ այն ...
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն աշակերտական կառույցների ներկայացուցիչների համար պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ տարբեր ոլորտների մասնագետների հետ։ Մարտի 19-ին Երևանի ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, ռազմական վերլուծաբան-փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ։
«Շնորհավորում եմ այն ուսուցիչներին, ովքեր իրենք մեր պետության պատվախնդիր քաղաքացի են և իրենց օրինակով կրթում են նման քաղաքացիներ»,- այսօր Ուսուցիչների օրվան նվիրված ասուլիսի ընթացքում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: