Հայերեն   English   Русский  
ռեկտոր
Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հրաժարական տվեց՝ լքելով բուհի ռեկտորի պաշտոնը, որին նվիրել է իր կյանքի 20 տարին:
Հուլիսի 8-ին հայրենական սպորտի մեծ երախտավոր, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Վահրամ Բազմասերի Առաքելյանը նշում է ծննդյան հոբելյանական տարեդարձը:
Ինչպիսի՞ն է եղել տարին կրթական համակարգի համար, ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրվել և որո՞նք են հաջորդ տարվա առաջնահերթությունները․ այս մասին «Անկախը» զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։
ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած խորհրդի նիստում միաձայն ընդունվեց ՀՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի ` ռեկտորի պաշտոնից ազատվելու մասին դիմումը: Խորհրդի նիստը ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանին միաձայն ընտրեց բուհ-ի ռեկտոր:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հասարակության հետ կապերի և լրատվության ապահովման բաժինը հերքում է «Հրապարակ» օրաթերթի կայքի կողմից սեպտեմբերի 10-ին տարածած տեղեկատվությունը, որ Պոլիտեխնիկի ռեկտորին Բելգիայի Թագավորության դեսպանատունը մերժել է վիզա տրամադրել:
Երեւանի պետական համալսարանի հոգեբարձուների խորհուրդը ռեկտորի պաշտոնում ընտրել է պրոֆեսոր Արամ Սիմոնյանին: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պետական բուհերի ռեկտորների հերթական նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի սկզբին ներկա է գտնվել նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ով ներկաներին տեղեկացրել է, որ օգոստոսի 2-13-ը Երևանում անցկացվելու են Համահայկական ամառային 6-րդ խաղերը, որին, ըստ Ի. Զաքարյանի. մասնակցելու հայտ են ներկայացրել աննախադեպ թվով մասնակիցներ: Այդ կապակցությամբ Իշխան Զաքարյանն ակնկալել է ռեկտորների աջակցությունը` ...
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Վարդևան Գրիգորյանն այսօր՝ մարտի 6-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան»-ում տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: