Հայերեն   English   Русский  
Փառանձեմ Մեյթիխանյան
Քիչ առաջ միջադեպ է գրանցվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Ճանաչված լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստում այսօր հրապարակվել է մեղադրական եզրակացությունը, որի ժամանակ լեզվաբանը հեռացել է նիստերի դահլիճից, ապա վերադարձել ջերմուկի շշով։Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ի թղթակիցը դատարանից, Փառանձեմ Մեյթիխանյանը շշով հարվածել է ամբաստանյալ Յուրի Հակոբյանի գլխին։ Նիստերի դահլիճում մեծ աղմուկ է բարձրացել, սկսվել ...
Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն ծեծելով սպանել են 80-ամյա մոր աչքի առջև։ Վեճը, ըստ նախնական տվյալների, առաջացել է մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով։
Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ պաշտպանական կողմն ամեն կերպ խոչընդոտում է դատաքննության մեկնարկին: Փաստաբանի խոսքով` դեկտեմբերին դատարան ուղարկված գործով դատաքննությունը դեռևս չի սկսվել, քանի որ ամբաստանյալների պաշտպանները նույնաբովանդական, անառարկայական միջնորդություններ են ներկայացնում:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությունն ավարտվել է:
Ճանաչված լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված անաչառ, լրիվ և բազմակողմանի նախաքննության ընթացքում բացահայտվել են խուլիգանական դրդումներով սպանության և մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները: Մի շարք քննչական և դատավարական գործողություների արդյունքում որպես մեղադրյալ ներգրավվել են 5 անձինք, այդ թվում՝ պաշտոնատար:
«2016թ. հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել էին 58– ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթևեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու կապակցությամբ։ Այնուհետև 75-ամյա մոր ներկայությամբ նրան բազմաթիվ հարվածներ էին հասցրել, ինչի արդյունքում Եղիշե Խաչատրյանը տեղում մահացել էր։ Հայտնաբերվեց Եղիշե Խաչատրյանին դաժանաբար ծեծողներից մեկը, որը Երևան քաղաքի էրեբունի փողոցի 22 շենքի 66 բնակարանի բնակիչ, 26-ամյա Խաչիկ Կոսյանն ...
Պարզվել է, որ հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով ձերբակալված 26-ամյա Խաչիկ Կոսյանը մեկ այլ գործով է հայտնի, գրում է news.am-ը:
Հունիսի 4-ին Երևան – Նուբարաշեն ճանապարհին ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով այս պահին մեկ հոգու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:
Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը, որի ամուսնուն ծեծելով սպանել էին, բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, խնդրելով իր անմիջական վերահսկողության տակ վերցնել այդ գործը:Նամակը ներկայացնում ենք ստորեւ.
Ազատազրկման մեջ գտնվող ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Գիլերմո Կանո» միջազգային մրցանակին, որի հանձնման արարողությունը նախատեսված է մայիսի 3-ին՝ Ազատ մամուլի միջազգային օրը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: