Հայերեն   English   Русский  
օպտիմալացում
Կառավարության այսօր կայացրած որոշմամբ դադարեցվեց գյուղատնտեսական ոլորտում երկու կազմակերպությունների գործունեությունը:
«Տեղեկացնում ենք, որ irates.am կայքում 11.01.2019թ.-ին հրապարակված «Սփյուռքի նախարարությունում աշխատողներին հաթաթա են տվել» նյութը չի համապատասխանում իրականությանն ու ամբողջությամբ հիմնված է ստի և ապատեղեկատվության վրա»:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Գիտատեխնիկական գրադարանի ճակատագիրը շարունակում է մնալ ՀՀ կառավարության և մի շարք գերատեսչությունների անորոշ քննարկումների ու նորանոր որոշումների թիրախում: Այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը կրակն է ընկել գրադարանի ձեռքը, քանի որ մի կողմից՝ ուզում է ազատվել դրանից, մյուս կողմից՝ հանդիպում է լուրջ դիմադրության: Դիմադրող կողմը գրադարանի աշխատակազմն է, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ տնօրենի՝ Լևոն Ղարիբյանի գլխավորությամբ համառ պայքար է մղում հանրապետությունում եզակի նշանակության գրադարանի պահպանման ...
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Կառավարությանը ներկայացված «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպելու և «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին կառավարության որոշման նախագծի վերաբերյալ՝ ՀՀ ԱԻՆ-ը պարզաբանում ...
ԱԺ-ում աշխատող լրագրողների մեծամասնությունը քաջ գիտի, որ շառից-փորձանքից հեռու մնալու տեսանկյունից ԱԺ շենքի միջանցքներում սեթևեթող կարճափեշ օրիորդների, պլպլան կոստյումներով երիտասարդների, տարբեր ու տարաբնույթ օգնականների, խորհրդականների, վարորդների հետ գործ չունենալը օգտակար է առողջության համար: Ու ամեն մի լրագրող էլ ԱԺ նոր-նոր մտնող իր գործընկերոջ ականջին հաստատ մտերմաբար շշնջում է. «Հեռու մնա այս մարդկանցից, ավելորդություններ թույլ չտաս, քանի որ էս շենքում բոլորն իրար հարազատ-ընկեր, խնամի-բարեկամ, ...
Ամիսներ առաջ անդրադարձել էինք Հանրապետական գիտատեխնիկական գրադարանի ճակատագրին, որը կառավարության վերջին շրջանի օպտիմալացման ծրագրերի հետևանքով հայտնվել է անորոշ հեռանկարի առջև:
Կառավարության որոշմամբ նախատեսվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը վերակազմակերպել և ստեղծել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ: Վերոնշյալ կազմակերպություններն իրականացնում են ՀՀ-ում տրանսպորտի ոլորտի ծրագրերը ու աշխատանքները: Արդյունքում ֆինանսական միջոցները կօգտագործվեն հնարավորինս արդյունավետ. կկրճատվեն 3 մեքենա, 9 աշխատատեղ, կտնտեսվի մոտ 106.9 ...
Առաջիկա օրերին Կառավարությունը մտադիր է կրճատել փոխնախարարների եւս 3-4 հաստիք: Այս մասին ԱԺ կառավարական ժամի ընթացքում հունիսի 8-ին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցին՝ պետապարատում օպտիմալացման մասին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: