Հայերեն   English   Русский  
Եղիշե Խաչատրյան
Քիչ առաջ միջադեպ է գրանցվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Ճանաչված լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստում այսօր հրապարակվել է մեղադրական եզրակացությունը, որի ժամանակ լեզվաբանը հեռացել է նիստերի դահլիճից, ապա վերադարձել ջերմուկի շշով։Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ի թղթակիցը դատարանից, Փառանձեմ Մեյթիխանյանը շշով հարվածել է ամբաստանյալ Յուրի Հակոբյանի գլխին։ Նիստերի դահլիճում մեծ աղմուկ է բարձրացել, սկսվել ...
Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն ծեծելով սպանել են 80-ամյա մոր աչքի առջև։ Վեճը, ըստ նախնական տվյալների, առաջացել է մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով։
Վրաստանի Մառնեուլիի շրջանում հունվարի 15-ին հայերի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 27-ամյա հայ երիտասարդ է մահացել, եւս երկու երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ճանաչված լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված անաչառ, լրիվ և բազմակողմանի նախաքննության ընթացքում բացահայտվել են խուլիգանական դրդումներով սպանության և մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները: Մի շարք քննչական և դատավարական գործողություների արդյունքում որպես մեղադրյալ ներգրավվել են 5 անձինք, այդ թվում՝ պաշտոնատար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում հայտնի լեզվաբան Փ. Մեյթիխանյանի ամուսնուն՝ Եղիշե Խաչատրյանին, մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկելու և սպանելու դեպքին ականատես են եղել տեղանքով երթևեկող ավտոմեքենաներում գտնվող անձինք:Այն քաղաքացիները, ովքեր կարող են դեպքին առնչվող տեղեկություններ հայտնել կամ իրենց տրամադրության ...
«2016թ. հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել էին 58– ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթևեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու կապակցությամբ։ Այնուհետև 75-ամյա մոր ներկայությամբ նրան բազմաթիվ հարվածներ էին հասցրել, ինչի արդյունքում Եղիշե Խաչատրյանը տեղում մահացել էր։ Հայտնաբերվեց Եղիշե Խաչատրյանին դաժանաբար ծեծողներից մեկը, որը Երևան քաղաքի էրեբունի փողոցի 22 շենքի 66 բնակարանի բնակիչ, 26-ամյա Խաչիկ Կոսյանն ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: