Հայերեն   English   Русский  
Արթուր Խաչատրյան
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախարարություն էր հրավիրել կաթ վերամշակող խոշոր ընկերությունների եւ երեկ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա կազմակերպած` կաթ արտադրող ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 14-ին այցելել է Արարատի մարզի մի շարք համայնքներ՝ մթերումների ընթացքին հետևելու նպատակով։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 11-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:
Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը նոր չէ, որ ծանոթանում է գյուղատնտեսության ոլորտին: Մինչ այս պաշտոնը ստանձնելը նա Շիրակի մարզպետն էր, դրանից առաջ էլ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարն էր: Այսինքն՝ նա ունի թե՛ կառավարման փորձ, թե՛ ի պաշտոնե միշտ կապված է եղել գյուղատնտեսության ոլորտի հետ: «Անկախը» զրուցեց Արթուր Խաչատրյանի հետ հասկանալու համար նրա ծրագրերը, անելիքներն ու պատկերացումները գյուղատնտեսության բնագավառում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախօրեին այցելել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ` ընկերության գործունեությանը և կաթի մթերման ընթացքին ծանոթանալու նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է իրանական «Թանա Պարտեզ» ՍՊԸ-ի տնօրեն Բեհզադ Էսլահչիի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Նույֆել Թելահիգի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ու փոխնախարար Արմեն Հարությունյանը այսօր այցելել են «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախօրեին հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ գործունեությունը և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։
Ամասիա համայնքում կբացվի բրդի վերամշակման գործարան.գյուղնախարարը մասնակցել է ծրագրի մեկնարկի արարողությանը
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: