Հայերեն   English   Русский  
ընդունելության քննություն
Թեև այս տարի դիմորդները քիչ են, բուհերն էլ հարյուրավոր թափուր տեղեր ունեն` միասնական քննությունների արդյունքները սփոփող չեն: Առանց այն էլ սակավաթիվ 4620 դիմորդների մի զգալի մասն անբավարար է ստացել՝ չնայած համեմատաբար հեշտ թեստերին: Ու օդում կախված է հարցը՝ հնարավո՞ր է, որ առանց այդ էլ հարյուրավոր թափուր տեղեր ունեցող բուհերն իջեցնեն ընդունելության շեմը՝ իրենց մոտ ուսանելու հնարավորություն տալով նաև անբավարար ստացած դիմորդներին:
Ավարտվել է միասնական քննությունների առաջին փուլը: 11375 դիմորդները քննություն են հանձնել ընդհանուր 15 առարկաներից և սպասում են բուհերում ընդունելության շեմի հայտարարմանը: Մինչ այդ, սակայն, հուլիսի 2-ից կմեկնարկի միասնական քննությունների երկրորդ փուլը, որի համար սովորաբար հայտագրվում են բանակից զորացրվածները, արտերկրի ուսումնական հաստատությունների շրջանավարտ-դիմորդները, քոլեջների շրջանավարտները և բոլոր այն անձինք, ովքեր չեն մասնակցել միասնական քննությունների առաջին փուլին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: