Հայերեն   English   Русский  
Շենգավիթ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկա է գտնվել Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների զորացրվածների դիմավորման արդեն ավանդական դարձած խորհրդանշական միջոցառմանը:
Երևանի իրական տարիքի ու դրա վերաբերյալ գիտական հիմնավորումների մասին «Անկախը» զրուցել է հնագետ, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանի հետ, որի ղեկավարությամբ հայ-ամերիկյան համատեղ հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացրել Շենգավիթում։
Այս տարի պաշտոնապես նշվելու է Երևանի 2799-ամյակը։ Երևանի պատմության թանգարանի հնագիտության և միջնադարյան պատմության բաժնի վարիչ, պատմաբան Անժելա Տերյանը, սակայն, կարծում է, որ իրականում պետք է նշվի Երևանի 6000-ամյակը․ բնակավայր Երևանն իրականում կրկնակի մեծ է պաշտոնապես հայտարարվող տարիքից։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու Շենգավիթ վարչական շրջանում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանության բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Մեկ անձ ձերբակալվել է։
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 10.00-20.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Աէրացիա թաղամասի, Շիրակի փող. 39ա-ից-45 համարների ջրամատակարարումը: Ժամը 10.00-16.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Աղասու փողոցի, Ֆանարջյան փող. 1-ից-46 համարների անհատական տնատիրությունների եւ նրբանցքների, Քանաքեռ 6-րդ փողոցի՝ իր նրբանցքներով, «Կոկա-Կոլա» գործարանի, Ծարավ Աղբյուրի փողոցի ...
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների, Գ. Նժդեհի փող. 1-ից-34 համարների ջրամատակարարումը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 16-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Ս. Սարգսյան, Ֆրունզեի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղ. 3-րդ փողոցների, Արշակունյաց պող. 40-ից-65 համարների ջրամատակարարումը:
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին առաջիկա օրերին ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին:
Անվիճելի է, որ փողոցային առևտուրը տհաճ և մայրաքաղաքի կենսակերպին ոչ հարիր երևույթ է: Անվիճելի է նաև, որ մայրաքաղաքի բնակիչը պետք է ի վերջո սովորի ապրել քաղաքակիրթ կենսակերպին բնորոշ կանոններով՝ հրաժարվելով, օրինակ` փողոցից, մայթերից կամ առևտրի համար չնախատեսված այլ վայրերից առևտուր անելուց: Սակայն մյուս կողմից` կան իրավիճակներ, որոնց հետ նույնպես հնարավոր չէ հաշվի չնստել:
Քաղաքացի Քրիստինե Գ.-ն ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունվարի 11-ին Արտակ Գ.-ի հետ տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս է եղել Երևանի Բագրատունյաց և Արտաշատի խճուղու խաչմերուկ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: