Հայերեն   English   Русский  
խորենացի փողոց
Երեւանի Խորենացի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից 23-ամյա երիտասարդ է ընկել:
Սեպտեմբեր ամսին ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից` ընթացիկ տարվա պլանավորած բարձր ռիսկային կատորեգորիայի մթերքների իրացման կետերի ռիսկի գնահատման աշխատանքների շրջանակներում իրականացվել է Երևան քաղաքի N1 շուկայի հարևանությամբ՝ Խորենացի փողոցի վրա գտնվող (ԳՈՒՄ-ի շուկա) 50-ից ավելի տաղավարների ռիսկի գնահատում՝ հաշվի առնելով նաև նախորդ տարիների ընթացքում հայտնաբերված խախտումները, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը ...
Շտապօգնության բժիշկ Սալվադոր Խեչոյանը եւ բուժքույր Մալինա Մարգարյանը, որոնց պահել էին «Սասնա Ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդում, անձնուրաց աշխատանքի համար պարգեւատրվել են անկախ Հայաստանի առողջապահության 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում,հաղորդում է news.am­-ը:
Հայաստանում ոստիկանությունը համարյա միշտ էլ երթերի, հավաքների ու ցույցերի, տարբեր գործողությունների ժամանակ բերման է ենթարկում որոշ քաղաքացիների:Հաճախ այդ գործողությունները պաշտոնապես պարզաբանվում են որպես անհրաժեշտ միջոցառում՝ սադրանքներից խուսափելու կամ երթեր-ցույցեր-հավաքների մասնակիցների անվտանգությունն ապահովելու «վեհ» նկատառումներից ելնելով:
Վերջին շաբաթներին Երևանում տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մարտահրավեր ու փորձություն էին մեր երկրի համար, որի ընթացքում մեր հասարակությունը ենթարկվեց ֆիզիկական ու հոգեբանական լուրջ ցնցումների: Ցավոք, չհաջողվեցխուսափել նաև զոհերից ու վիրավորներից, ինչի կապակցությամբ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված գնդապետ Արթուր Վանոյանի և ենթասպա Յուրա Տեպանոսյանի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում այս իրադարձությունների հետևանքով վիրավորված բոլոր անձանց: Ակնկալում ենք սպանությունների ...
ՊՊԾ գնդի տարածքից երեկ երեկոյան «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքով զինված խմբի երեք անդամ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ներքին ու արտաքին քաղաքական խնդիրների մասին «Անկախը» հարցազրույց է ունեցել «Ղարաբաղ» կոմիտեի համակարգող, ՀՀ առաջին վարչապետ, 1992-1993 թթ. պաշտպանության նախարար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
Հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ՝ հուլիսի 17-ից ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները վայր են դրել զենքը հանձնվել իշխանություններին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: