Հայերեն   English   Русский  
օլիմպիական մեդալակիր
Երեկ Ծաղկաձորում կայացել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստը, որի ընթացքում որոշվել են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների անունները:
Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի օլիմպիական չեմպիոն, հայազգի Յանա Եգորյանը, որը բնակվում է Ռուսաստանում և միջազգային սպորտում հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, հերքել է իր վերջին աղմկահարույց հարցազրույցի ժամանակ արված մի շարք արտահայտություններ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ իր խոսքերը:Այս մասին հաղորդում է rusarminfo-ն:Նշենք նաև, որ Յանան հայտարարել էր, որ եթե ևս մի անգամ հանդիպի «Экспресс-газета» օնլայն թերթի լրագրողին, ապա իր սուսերը կարող է կեղտոտվել:Սպորտսմենուհուն հատկապես ...
Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի օլիմպիական չեմպիոն, հայազգի Յանա Եգորյանը, որը բնակվում է Ռուսաստանում և միջազգային սպորտում հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, «Экспресс-газета» օնլայն թերթին հարցազրույց է տվել, որտեղ խոսել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի, ինչպես նաև հոր մասին:Լրագրողի այն հարցին, որ վերջին ժամանակներում իրադրությունն աշխարհում փոխվել է, և արդյոք Յանան զգում է բացասական վերաբերմունք այլազգի սպորտսմենների կողմից, նա պատասխանել է.«Այո, զգում եմ: Մենք ապրում ենք այնպիսի հասարակությունում, ...
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) պատրաստվում է լուրջ միջոցներ կիրառել ծանրամարտի նկատմամբ: Ըստ ռուսական լրատվամիջոցի՝չնայած ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որակազրկումներին, ոլորտում պարբերաբար դոպինգային սկանդալներ են ծագում, որոնք էլ վարկաբեկում են Ծանրամարտի Միջազգային Ֆեդերացիայի անունը։Ռուսաստանի, Բուլղարիայի, Ղազախստանի, Բելառուսի և Թուրքիայի ազգային ֆեդերացիաները, որոնք առավել հաճախ են ձախողում դոպինգ ստուգումները, կորակազրկվեն:Սակայն ԾՄՖ-ի պատժամիջոցները դժվար թե կանգնեցնեն ...
Վստահ կարելի է ասել, որ քարորդդարյա պատմություն ունեցող մեր երկիրը իր հետքն է թողել համաշխարհային սպորտի պատմության մեջ:
Ucom-ի պաշտոնական կայքում գրված է.Ucom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի Ռիո դե Ժանեյրո մեկնած ու հաղթական մեդալներով վերադարձած մարզիկները Ucom ընկերության բաժնետերերի խորհրդի որոշմամբ բնակարաններ ու դրամական պարգևներ կստանան։31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր՝ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը և փաստացի կերպով՝ արծաթե մեդալակիր, սակայն մեզ համար միանշանակ՝ օլիմպիական չեմպիոն՝ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը բնակարաններ կստանան իրենց ծննդավայրերում՝ ...
asekose.am-ը գրում է.«Հիմա գործընկերներս ինձ կսպանեն, բայց կմեռնեմ՝ չպատմեմ։ Ռիոյում մեր հավաքականի տղաների մարզահագուստին Յուքոմի լոգո կար ու նրանց պարբերաբար հիշեցնում էին, որ մեկ-մեկ այնպես կանգնեն տեսախցիկների առջև, որ լոգոն երևա։ Մի օր չգիտեմորերորդ հիշեցումից հետո Արթուր Ալեքսանյանը չի դիմանում ու ասում է. "Էս Յուքոմի լոգոն էնքան կրեցինք, ինչխոր անտենեք էղնինք"։ #գյումրիիհումորնուրիշէ»,-գրել է Դիանա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում։
Ազատ ոճի հնդիկ ըմբիշ Յոգեշվար Դուտը պատրաստ է բավարարվել 2012 թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճար իր բրոնզե մեդալով և չստանալ արծաթե մեդալ՝ ավտովթարում մահացած ռուս ըմբիշ Բեսիկ Կուդուխովի փոխարեն:
Ադրբեջանցի ըմբիշները կզրկվեն 2008թ. Պեկինի և 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերում նվաճած մեդալներից` խթանիչների օգտագործման թեստերի դրական արդյունքների հիման վրա: Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqqin.az-ը:Մեդալներից զրկված ըմբիշների անունները դեռևս հայտնի չեն:Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարության մամուլի քարտուղար Սամայա Մամեդովան հայտնել է ադրբեջանական կայքին, որ նախարարությունը դրա վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է 2008-ի օլիմպիական խաղերի մասնակցիների դոպինգ նմուշների հերթական վերստուգումների արդյունքներով դրական դոպինգ թեստ հանձնած հերթական ծանրորդների անունները, որոնց թվում են Ղազախստանի 4, Բելառուսի ու Չինաստանի երեքական, Ուկրաինայի, Ռուսաստանի երկուական ու Ադրբեջանի մեկ ներկայացուցիչ: «Բռնվածների» թվում է նաև մինչև 85 կգ քաշային կարգում 2008-ի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Բելառուսը ներկայացնող Անդրեյ Ռիբակովը: Այս մասին գրում է Armfootball-ը:Ծանրամարտի ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: