Հայերեն   English   Русский  
շնորհանդես
Ապրիլի 16-ին Ամստերդամի Բեխիյնհոֆկապել (Begijnhofkapel) եկեղեցում, տեղի ունեցան «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախաձեռնությամբ ավանդական դարձած Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները,
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 25-ին, ժամը 19:00 կանցկացվի Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը, որի ընթացքում տեղի կունենա կոմպոզիտոր Վիլլի Վայների երգչախմբային ստեղծագործությունների «Վիլլի Վայներ և ընկերներ» (“Willy Weiner & Friends”) նոր ծրագրի և ձայնասկավառակի շնորհանդեսը։
«Սինհուա» լրատվական գործակալությունը և Չինաստանի Sogou ինտերնետ ընկերությունը ներկայացրել են արհեստական ինտելեկտով առաջին թվային հեռուստահաղորդավարին:
Աբու Դաբիում ֆրանսիական Լուվր թանգարանի մասնաճյուղի թվիթերյան էջում տարածված հաղորդագրության համաձայն՝ Լեոնարդո դա Վինչիի հեղինակած «Աշխարհի Փրկիչը» կտավի շնորհանդեսը հետաձգվել է: Գրում է Gazeta.ru-ն:
Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Գյումրիում: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ, գրքի շնորհանդեսը կկազմակերպի օգոստոսի 4-ին, ժամը 13:00, Քըրք Քըրքորյանի արձանի հարակից տարածքում: Շնորհանդեսի անցկացման վայրը պատահական չէ ընտրված.վերջերս տեղադրված արձանը յուրահատուկ հարգանքի տուրք է մեծանուն հային:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից մեկը՝ հայերեն թարգմանությամբ:
Նոյեմբերի 18-ին «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում տեղի կունենա Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյան: Միջոցառման մուտքն ազատ է:
Ս.թ. սեպտեմբերի 14-ին Dasaran կրթական կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, Save the Children կազմակերպության հայաստանյան գրասենյակի և Dasaran կրթական ծրագրի համատեղ ուժերով ստեղծված «Տարբերությունների քաղաք» կրթական խաղի շնորհանդեսը:
Երևանում այսօր տեղի է ունեցել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումն առցանց ներկայացնելու ծրագրի շնորհանդեսը, որն իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության էլեկտրոնային համակարգերի համակցման արդյունքում:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել Գրաբարի դպրոցական շտեմարանի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը: Պատասխանատուների խոսքով Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում տպագրված շտեմարանը նշանակալի ազդեցություն կունենա ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: