Հայերեն   English   Русский  
Բակո Սահակյան
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին այցելել է Թալիշ գյուղ և ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր 2018 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
2017թ. հոկտեմբերի 15-ին տեղեկացվեցինք, որ Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի հեղինակն ու այդ գաղափարը հեղինակազրկողը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է Շուշի քաղաքում նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Արցախի Հանրապետության կառավարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ, առաջին անգամ իրականացվում է սոցիալական նշանակության ինքնատիպ ծրագիր, որի շրջանակում Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների ընտանիքներին, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներին Արցախի կառավարության կողմից տրամադրվում է աջակցություն՝ բացառապես արցախյան արտադրության պարենամթերքի տեսքով:
Սեպտեմբերի 7-ին, համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում հրավիրվել է Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նվիրված խորհրդարանի կողմից հուլիսի 19-ին ընտրված Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձնմանը: Հատուկ նիստին ներկա է եղել 31 պատգամավոր: Նիստը վարել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը: Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: