Հայերեն   English   Русский  
Ջենիֆեր Լոուրենս
Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի, օսկարակիր Ջենիֆեր Լոուրենսը, որ մեծ ճանաչում ձեռք բերեց հատկապես «Սոված խաղեր» ֆիլմից, ժամանակավորապես՝ մեկ տարով հեռանում է կինոյից ակտիվիստական գործունեությամբ զբաղվելու համար:
Ինչպես հայտնի է, 2016թ. սեպտեմբերին ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին երիտասարդ օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսին հրավիրեց «Մայրիկ» ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորել: Գրում է Tatler.ru-ն:
Հոլիվուդյան դերասանուհիներ Անջելինա Ջոլին և Ջենիֆեր Լոուրենսը վերջին շրջանում հազվադեպ են տարբեր միջոցառումների ներկա գտնվում:
Սեպտեմբերը երիտասարդ օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի (ինչպես նաև նրա երկրպագուների) համար չափազանց հագեցած էր: Դերասանուհին վերջապես մեծ էկրան էր բարձրացել՝ Դարեն Արոնոֆսկիի «Մայրիկ» թրիլերում նկարահանվելով: Գրում է Popcornnes.ru-ն:
Օսկարակիր երիտասարդ դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, իր մասնակցությամբ «Մայրիկ» ֆիլմի պրեմիերայի շրջանակներում տարբեր հեռուստաշոուների հյուրընկալվելով, հայտարարել է, որ ցանկանում է ոչ միայն իր նոր ֆիլմը քննարկել, այլ նաև անձնական կյանքը` խոստովանելով, որ չի ցանկանում մայր դառնալ: Գրում է Popcornnews.ru-ն:
Լոնդոնում կայացել է Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ «Մայրիկ» ֆիլմի պրեմիերան
Հոլիվուդի առևտրային պալատը հայտարարել է զվարճանքների ինդուստրիայի ներկայացուցիչների անունները, որոնք 2018թ. անվանական աստղեր կստանան Հոլիվուդի հայտնի Փառքի ծառուղում: Գրում է Popcornews.ru-ն:
Հայտնի օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը համալրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությունը դատապարտող համաշխարհային աստղերի շարքերը: Սակայն դերասանուհին, բարեբախտաբար, ի տարբերություն Մադոնայի և Ռիհանայի իրեն թույլ չի տվել հայհոյանքներ հնչեցնել երկրի նախագահի հասցեին: Գրում է Popcornews.ru.-ն:
Եթե գեղեցկուհի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը ռեժիսորներին գրավում է իր տաղանդով (բաղձալի Օսկար մրցանակին արժանանալը դրա վառ ապացույցն է), ապա տղամարդկանց իր գեղեցիկ արտաքին տեսքի շնորհիվ: Խիստ սննդակարգը և քրոնիկ թերքաշը միանշանակորեն Ջենիֆեր Լոուրենսի մասին չեն և աշխարհահռչակ Dior նորաձևության տան դիզայներները միայն մեծ սիրով են համագործակցում նրա հետ (դերասանուհին երկարաժամկետ պայմանագիր ունի նորաձևության տան հետ) և երջանիկ են այն փաստից, որ Լոուրենսի կազմվածքը հեռու է մոդելային ստնար ...
Երիտասարդ օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը համաշխարհային մայրաքաղաքներում շարունակում է ներկայացնել իր մասնակցությամբ «Ուղևորները» նոր ֆիլմը: Տարբեր երկրներում Ֆիլմի պրեմիերայի շրջանակներում դերասանուհին ոչ միայն մասնկացություն է ցուցաբերել բազմաթիվ մամուլի ասուլիսների և հարցազրույցների, այլ նաև հասցրել ֆոտոշարք իրականացնել իսպանական Yo Dona ամսագրի համար: Գրում է Popcornews.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: