Հայերեն   English   Русский  
«Խոստում» ֆիլմ
Հոկտեմբերի 31-ին Դամասկոսի ալ-Քինդի կինոթատրոնում Սիրիայի «Ահֆադ Աշտար» հիմնադրամը կազմակերպել էր «Խոստում» գեղարվեստական ֆիլմի բաց ցուցադրություն: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Նորա Արիսյանը, Սիրիայի կինոարվեստի գործիչներ, կրոնական առաջնորդներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Այսօրվանից մեր կինոթատրոններում ցուցադրվելու է այնքան սպասված «Խոստում» ֆիլմը:Պատմական այս դրաման նկարահանվել է Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ: Այն աննախադեպ է առաջին հերթին իր բյուջեով, որ կազմել է շուրջ 100 միլիոն դոլար:
Ապրիլի 27-ին հայաստանյան կինոէկրաններին կբարձրանա երկար սպասված «Խոստում»ֆիլմը:
Forbes հեղինակավոր հրատարակությունն անդրադարձել է Թուրքիայի նոր հակահայկական արշավին, որը սկսվել է Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի դեմ:
Հոլիվուդյան հայտնի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #պահիրխոստումը (#keepthepromise) արշավին ՝ բարձրաձայնելով մարդու իրավունքների պաշտպանության, փախստականներին ու երեխաներին օգնելու անհրաժեշտության մասին:
Հոլիվուդում մեծ աղմուկ բարձրացրած Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի դերասանները շարունակում Միացյալ Նահանգների խոշոր քաղաքներում ներկայացնել իրենց մասնակցությամբ ֆիլմը: Նախօրեին «Խոստում» ֆիլմի գլխավոր դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկը և Շառլոտա Լե Բոնը ներկա են գտնվել Նյու Յորքում կայացած պրեմիերային: Գրում է Popcornnews.com-ը:
The Washington Post ամերիկյան պարբերականը ևս մեկ անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին՝ նշելով,
Ծագումով հայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) պաշտոնական Լոնդոնին ու Վաշինգտոնին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին նա հայտարարել է Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի պրեմիերայից հետո՝ բրիտանական Press Association գործակալությանը տված հարցազրույցում:
Հայ-ամերիկյան երգչուհի, դերասանուհի Շերը (Շերլին Սարգսյան) միացել է ռեալիթի աստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյաններին՝ Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին իրենց աջակցությունը հայտնելու համար:Նրանք Լոս Անջելեսի TCL չինական թատրոնում ներկա են գտնվել «Խոստում» ֆիլմի պրեմիերային:Ֆիլմի ցուցադրումից հետո, Քիմ Քարդաշյանը թվիթերյան էջում իր հիացմունքն է հայտնել.
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: