Հայերեն   English   Русский  
հանձնարարական
Չկա կառավարության գեթե մեկ նիստ, որը չսկսվի վարչապետի հանձնարարականներով:
«9:30 մոստերի վրա աշխատող չկա, հինգ անց կես սաղ «պերեկուր» են անում: Ես այդ հարցը մի անգամ տվել եմ, ինձ ասել են ժամկետի մեջ ա: Եթե սենց է, ժամկետը կարճացրեք: Որևէ աշխատանք չի կատարվում: Նախևառաջ այդ կամուրջների վրա բազմաթիվ ինժեներական աշխատանքներ կան, որ կարող են կամուրջից դուրս անել: Մարզպետներին, բոլորին իրենց տարածքներում, կոշտ, չափազանց կոշտ... Քանի անգամ ա, գնում եմ, հատուկ նայում եմ, 9:30 աշխատող մարդ չկա»,-ՀՀ կառավարության նիստի ժամանակ նման խիստ տոնով հանձնարարական տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը ...
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Գործադիրի ղեկավարը ՀՀ արդարադատության նախարարությանը տվել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտին վերաբերող հանձնարարականներ, որոնք բխում են ՀՀ կառավարության ծրագրից. «Առաջին հանձնարարականը վերաբերում է ապօրինի հարստացման քրեականացմանը: Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճն էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին՝ երկշաբաթյա ժամկետում նախագիծը ներկայացնել կառավարություն:Երկրորդ՝ ապօրինի հարստացման ...
ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանի հանձնարարականի համաձայն` այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն անցկացրել է Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) պայթեցման աշխատանքների թեմայով խորհրդակցություն, որին մասնակցում էին խնդրին առնչվող ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների ղեկավարները:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնն ստանձնելուց հետո այսօր առաջին անգամ վարել է ՀՀ կառավարության հերթական նիստը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: