Հայերեն   English   Русский  
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա
Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հավաքականը մասնակցել է Լոնդոնում անցկացված միջմայրցամաքային գավաթի խաղարկությանը, որը վարկանիշային է Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի համար:
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ մայիսի 16-19-ը Վանաձորում անցկացվելու է անվանի վոլեյբոլիստ Ֆելիքս Դալլաքյանին նվիրված մինչև 17 տարեկանների` տղաների և աղջիկների առաջնություն:
Մայիսի 11-ին ավարտվեց վոլեյբոլի կանանց 2019 թվականի բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլի հանդիպումները:
Հունվարի 19-20-ը Ծաղկաձորում կայացավ ձյան վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնությունը: Մարզաձևն օր օրի ավելի տարածված ու սիրված է դառնում Հայաստանում, ինչի մասին վկայում են մասնակից թիմերի քանակի ավելացումն ու մարզիների ցուցադրած հետաքրքիր խաղը:
Դեկտեմբերի 13-18-ը Երևանում անցկացվելու է արևելաեվրոպական երկրների մինչև 15 տարեկանների վոլեյբոլի առաջնությունը: Հայաստան են ժամանելու Բելառուսի, Էստոնիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի Մ15 տարեկանների հավաքականները:
Նոյեմբերի 12-ին ավարտվեց Հայաստանի 2017 թվականի վոլեյբոլի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնության երկրորդ՝ եզրափակիչ փուլը։ Տղամարդկանց պայքարում ՖԻՄԱ-ն, շարունակելով հաղթարշավը, 12-րդ անգամ չեմպիոնի կոչումը նվաճեց Կարեն Ասմարյանի գլխավորությամբ: Կանանց պայքարում 2-րդ տարին անընդմեջ լավագույնը ճանաչվեց ԽՄՕՄ-ն։
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ սեպտեմբերի 3-ին և 4-ին Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում առաջին անգամ կազմակերպվեց լողափնյա վոլեյբոլի «Երևան օփեն 2016» միջազգային մրցաշարը, որն ընթացավ Հայաստանի և Վրաստանի տղամարդկանց և կանանց թիմերի մասնակցությամբ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: