Հայերեն   English   Русский  
խախտում
Արքայազն Ուիլյամի կրտսեր եղբայրը անտեսել է թագավորական արարողակարգի գլխավոր կանոններից մեկը
Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ճանապարհային երթեւեկության ոլորտում Հայաստանում մի հատ մառազմատիկ բան կա․ դու կարող ես ամսական 5000 անգամ խախտել երթեւեկության կանոնները, ամսական վճարել մի 50 միլիոնի տուգանք ու արխային ինչ ուզես անել։ Քանի որ ինդուլգենցիա կա․ փող ունես, վճարի ու խախտի։ Վախտին Մարտին Լյութեռը պառակտեց Եվրոպան հենց նրա համար, որ դեմ էր կաթոլիկ եկեղեցու կողմից ինդուլգենցիաների վաճառքին։ Հիմա ինչու՞ է մեր պետույթյունը նման իրավունք վերապահում անվերջ մեղքերի թողության։ Մի քանի ...
Սույն թվականի օգոստոսի 27-ի երեկոյան «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և ՀՀ բնապահպանության նախարարության մյուս ստորաբաժանումների աշխատակիցները, հրդեհված տարածքներում հետմարման աշխատանքների ընթացքում, իրականացրել են դիտարկումներ հատուկ պահպանվող տարածքի բոլոր տեղամասերում: Այս մասին հայտնում է Բնապահպանության նախարարությունը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում կառավարական ավիաբազայի ուղղությամբ ԱՄՆ-ի իրականացրած հրթիռային հարվածը միջազգային իրավունքի խախտում էր և միայն խորացնում է առկա խնդիրները: Գրում է Russian.rt.com-ը:
Պետական եկամուտների կոմիտեն վառելիքի ներմուծման և իրացման շղթայում խոշոր խախտում է բացահայտել: «ԱՐԱԳԳ» ընկերությունը տարեսկզբից ներկրած վառարանային վառելիքն օրենքը շրջանցելով փորձել է իրացնել իբրև կերոսին ու դիզելային վառելիք
ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունը 2016 թվականին իրականացրել է 96 ստուգում: Արդյունքում ՊԵԿ-ն արձանագրել է 66 մլն դրամից ավելի լրացուցիչ հարկային պարտավորություն: Արձանագրված գումարի զգալի մասն առաջադրվել է 136 չգրանցված վարձու աշխատողների հայտնաբերման արդյունքում: Լրացուցիչ հարկային պարտավորություններ են արձանագրվել նաև հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումներով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է, որ դրամական ու նյութական խոստումներով քարոզարշավը սկսած Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը։
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել հրաժարվել դատապարտված ահաբեկիչներին մահապատժի ենթարկելուց: Համապատասխան հայտարարությամբ Պան Գի Մունը հանդես է եկել Մահապատիժների դեմ համաշխարհային օրվա կապակցությամբ, որը նշվում է հոկտեմբերի 10-ին: Գրում է Gazeta.ru.-ն:
Ադրբեջանում երիտասարդ ակտիվիստ Ջամիլ Հաջիևը ձերբակալվել է սեպտեմբերի 26-ին կայացած հանրաքվեի կեղծարարությունների դեմ իր բողոքն արտահայտելու համար: Դա տեղի է ունեցել Նասիմիի շրջանի 22-րդ ընտրատեղամասում:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանկողմից 24–28.08.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերիև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 390,0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել է 19.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: