Հայերեն   English   Русский  
Կոմիտաս
ՀՀ ԿԲ կողմից ձևավորված Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները: Խորհուրդը հաշվի է առել նաև ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն ներկայացրած քաղաքացիների առաջարկները: ՀՀ դրամաշրջանառության ավանդույթի համաձայն, ինչպես նաև հաշվի առնելով թղթադրամների թողարկման միջազգային փորձը՝ նոր անվանական արժեքով թղթադրամների թողարկման ժամանակ փոփոխվում են նաև դրանց թեմաները ...
Կոմիտասի կյանքը, հատկապես՝ նրա հիվանդությունը, վերջին տարիներին շահարկումների թիրախում է: Դրա մասին գրվում են ոչ միայն հոդվածներ, այլև նկարահանվում ֆիլմեր, որոնք «սենսացիոն բացահայտում» անվան տակ տարածվում են համացանցում ու դառնում հանրային քննարկման թեմա: Մինչդեռ դրանք, մեղմ ասած, պրոֆեսիոնալ չեն, թերի և մակերեսային ու ստեղծում են կեղծ կարծրատիպեր հանրության շրջանում:
Նախորդ տարի ամռանը հրապարակված «Կոմիտասի կենսագրությունը կեղծվում է ամենաբարձր մակարդակով» հոդվածում գրել էինք, որ մեծ երաժշտագետի կենսագրության մի կարևոր հատված, առանց լուրջ փաստագրական հիմքերի, կապում են քրդական երաժշտության հետ: Խնդիրը բարձրացրել էր կինովավերագրող Գագիկ Հարությունյանը, որը Կոմիտասի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ այնքան էր խորացել նրա գործունեության մեջ, որ բացահայտել էր ուշագրավ փաստեր:
Ամեն հայի համար նվիրական է այն ամենը, ինչ առնչվում է մեծն Կոմիտասի հետ: 1911 թվականին Կոմիտասը մեկնում է Եգիպտոս, որտեղ իր ղեկավարած երգչախմբով համերգներ ու բանախոսություններ է կազմակերպում Ալեքսանդրիայում և Կահիրեում։ Համերգային ծրագրի ավարտից հետո, հուլիսի 4-ի երեկոյան, հայաշատ Ալեքսանդրիա քաղաքի «Քազինօ Շաթպի» ռեստորանում Կոմիտասի պատվին մատուցվում է հրաժեշտի պաշտոնական ընթրիք: Այդ ընթրիքի համար տպագրված ճաշացանկի (լուսանկարում) յուրահատկությունը կայանում է նրանում, որ մատուցվող կերկրատեսակների ...
Հայաստանում առաջիկա օրերին հանդես կգա «Ախթամար» լարային քառյակը:
Կոմիտասն առաջինը կամուրջ գցեց արևելյան «պաճուճավոր զգացմունքայնության» և արևմտյան «կանոնավոր մտածելակերպի» միջև: Այս մասին սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք «Կոմիտաս» փառատոնի մեկնարկին ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը: «Այդ կամուրջով, սակայն, ժամանակին ոչ ոք չանցավ, քանի որ հայ կոմպոզիտորական դպրոցը զարգացավ ռուսական մտածելակերպի և կրթական համակարգի ներքո: Անդրադարձը Կոմիտասին տեղի ունեցավ 1960-ականներից՝ Տիգրան Մանսուրյանի, Աշոտ Զոհրաբյանի, Մարտուն ...
«Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբըերի 24-ին կայանալիք «Քելե լաու, քելե էրթանք մըր էրգիր» խորագրով համերգին Կոմիտաս և ընդհանրապես մի շարք հայերեն երգեր կկատարի գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը:Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյան:Մաեստրոն հայտնեց, որ համերգին ընդառաջ՝ իրենց գործընկերներից մեկից իմացել է, որ կա այդպիսի թուրք երգչուհի, որը հայերեն է երգում և առաջիկայում այցելելու է Երևան:«Ինձ ...
«Կոնսերվատորիայում դասավանդվում է, որ Կոմիտասը քրդական թեմայով դիպլոմային աշխատանք ունի, ու այդ սուտը տարածվում է սերնդեսերունդ»,- ասում է վավերագրող ռեժիսոր Գագիկ Հարությունյանը։
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` Արևմտյան Հայաստանի տարածքում 1915 թվականից հետո ոչնչացված հայ ճարտարապետական ժառանգությանը վերաբերող «Եղեռն Եղեռնից հետո» վերնագիրը կրող փաստավավերական, եռալեզու գիրք-ալբոմը (գիրք-ալբոմը տես http://www.mud.am/reports/ee_poqr_girq.pdf հղումով), որի հրատարակությունը իրականացվում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ղեկավար՝ Սամվել Կարապետյան) կողմից՝ ՀՀ քաղաքաշինության և մշակույթի նախարարությունների և «Մոնարխ» ընկերության հովանավորությամբ, ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: