Հայերեն   English   Русский  
Կատալոնիա
Կատալոնիայի հարյուրավոր բնակիչներ հերթ են կանգնել տարբեր քաղաքների դատարանների մոտ, որպեսզի «մեղայականով ներկայացում» ձևակերպեն ի նշան համերաշխության Իսպանիայից տարածաշրջանի անկախության շարժման առաջնորդներին, որոնք երկարամյա բանտարկության են դատապարտվել:
Կատալոնիան կրակի մեջ է: Հրկիզված ավտոմեքենաներ, ջարդված ապակիներ, բարիկադներ փողոցներում, արցունքաբեր գազ և հարյուրավոր տուժածներ:
Իրավապահ մարմինների առնվազն 72 աշխատակից է տուժել երկուշաբթի և երեքշաբթի ցույցերի ընթացքում՝ կապված այն կատալոնյան քաղաքական գործիչների նկատմամբ Իսպանիայի գերագույն դատարանի վճռի հետ, որոնք մասնակից են եղել 2017 թվականին անօրինական հանրաքվեի անցկացմանը:
Առնվազն 78 մարդ է տուժել երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Կատալոնիայի կողմնակիցների ցույցերի ընթացքում: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով El Pais թերթին:
Երեկ երեկոյան հզոր հանարահավաք տեղի ունեցավ Մադրիդում ի պաշտպանություն Կատալոնիայի ինքնորոշման իրավունքի: Տվյալները մասնակիցների թվաքանակի մասին հակասական են.
Իսպանիայի դատախազությունն այսօր ներկայացրել է մեղադրական եզրակացությունը Կատալոնիայի այն քաղաքական գործիչների դեմ, որոնք առնչություն ունեն տվյալ տարածաշրջանում անցած տարվա հոկտեմբերին սկսված անջատողական գործընթացի հետ: Այդ մասին հայտնում է El Mundo թերթը:
Բարսելոնայի նշանավոր Սուրբ ընտանիքի (Սագրադա Ֆամիլիա) տաճարի տնօրինությունը հայտնել է քաղաքային վարչակազմի հետ ձեռք բերված համաձայնության մասին այն կապակցությամբ, որ ավելի քան 130 տարի այդ կրոնական շինության շինարարությունը կատարվել է առանց անհրաժեշտ թույլտվության: Ինչպես երեկ հայտնել է ԲիԲիՍի-ն, խոսքը փոխհատուցման մասին է՝ 41 մլն դոլարի չափով:
Կատալոնիայի խորհրդարանը անկախությանը կողմ հանդես եկող խմբակցությունների պառակտման պատճառով չկարողացավ ընդունել մի շարք նախագծեր, ի թիվս որոնց, նաև ինքնավար միավորման ինքնորոշմանը վերաբերող նախագիծը:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է հրաժարականի մասին: Այդ մասին քաղաքական գործիչը հայտնել է տեսաուղերձի միջոցով: Գրում է Vesti.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: