Հայերեն   English   Русский  
Սմբատ Բարսեղյան
ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի այրին պնդում է, որ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալները չպետք է համաներվեն:
Այսօր՝ հունվարի 16-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձազրույցներ են
Այսօր՝ հունվարի 15-ին, վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները«Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ Արայիկ Խանդոյանի հետ:
Այսօր՝ հունվարի 13-ին, վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ-ում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին տեսակցելու նպատակով այսօր չհայտարարված այցով գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Այցի ընթացքում տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բժշկական փաստաթղթերը։
Հունվարի 10-ի երեկոյան Մարդու իրավունքներիպաշտպանի որոշմամբ հոգեբանից, բժշկից և իրավաբանից կազմված աշխատանքային խումբը չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արայիկ Խանդոյանին, Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար չհայտարարված այցեր է կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ուսումնասիրելու հացադուլ հայտարարած Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակն ու պահման պայմանները։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են հաղորդումներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ:ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այս մասին հրապարակային հայտարարություններ են եղել նաև նրանց փաստաբանների կողմից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: