Հայերեն   English   Русский  
քրդամետ կուսակցություն
Հունիսի 24-ին տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ Թուրքիայում: Ընտրությունների արդյունքում ձայների 52.5 տոկոսով նախագահ է ընտրվել Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության դաշինքը միասին խորհդարանում կունենա մանդատների 53.6 տոկոսը:
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դատապարտել է հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Գերագույն ընտրական խորհրդի՝ հիմնականում քրդերով բնակեցված 19 նահանգների մի շարք շրջանների ընտրատեղամասերի տեղափոխման մասին որոշումը, նշված է կուսակցության մամուլի խոսնակ Այհան Բիլգենի հայտարարությունում:
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) մեջլիսի անդամ, նախկին պատգամավոր Շաֆաք Օզանլըն կալանավորվել է: Այս մասին հաղորդում է թուրքական «Դեմոկրատհաբեր» լրատվական կայքը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Շերեֆլիքոչհիսար շրջանում ազգայնականները հարձակում են գործել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) շտաբի շենքի վրա:
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նորընտիր համանախագահ Փերվին Բուլղանի դեմ արդեն դատական հետաքննություն է սկսվել:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Բեսիմե Քոնջան մայիսի 29-ին կրկին կալանավորվել է: Առաջին անգամ վերջինս կալանավորվել էր 2016 թ-ի դեկտեմբերի 13-ին, սակայն դատախազի պահանջով դատարանի կողմից ազատ էր արձակվել մայիսի 3-ին:
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP)՝ Բաթմանից պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանին ձերբակալելու որոշում է կայացվել:
Թուրքիայում աշխատանքից հեռացված Սիիրթի քաղաքապետարանի համանախագահ Բելքըզ Բեշթաշ Էփոզդեմիրը ապրիլի 9-ին ձերբակալվել է: Վերջինիս տարել են Սիիրթի դատարան:
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ձերբակալված համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը մեկ դատավարության շրջանակներում դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է թուրքական «Դիքեն» լրատվական գործակալությունը:
Թուրքիայում կալանավորվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ Ադանայից պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը: Կալանավորումն իրականացվել է ահաբեկչության դեմ տարվող հետաքննության շրջանակներում
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: