Հայերեն   English   Русский  
ռազմական համագործակցություն
ՏԱՍՍ-ը, հղում անելով ILNA գործակալությանը, տեղեկացնում է, որ Ռուսական պատվիրակությունն Իրանի հետ համաձայնեցրել է 2019 թ. ռազմական ոլորտում համագործակցության պլանը: Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Թեհրանում երկկողմ խմբի երկրորդ նիստի ընթացքում:
ТАСС-ը, հղում անելով Թբիլիսիում Գերմանիայի դեսպանությանը, հաղորդում է, որ Գերմանիան մտադիր է Վրաստանին 500 հազար եվրո հատկացնել ՆԱՏՕ-ի հետ հանրապետության համագործակցության շրջանակներում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարին և պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլիին, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է կարգավորել Ռուսաստանի Դաշնության հետ C-500 զենիթահրթիռային համակարգերի արտադրությունը:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքին:
Նոյեմբերի 1-ին Թեհրանում կայացել է Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել են իրանա-ադրբեջանական հարաբերությունների լայն շրջանակ և տարածաշրջանին առնչվող խնդիրներ:
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները պլանավորում են եռակողմ ֆորմատով համագործակցության վերաբերյալ հուշագիր ստրորագրել: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը` հղում կատարելով «aspny.ge» կայքին:
Ռազմատեխնիկական համագործակցության համակարգից աղբյուրը հայտնել է, որ Թուրքիան և Ռուսաստանը բանակցություններ են տանում Թուրքիա «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման շուրջ, իրականացվում է կոնկրետ աշխատանք, սակայն պայմանագիրը դեռևս պատրաստ չէ ստորագրման: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովստի» լրատվական գործակալությունը
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մարտի 10-ին կայացած հանդիպմանը քննարկել են Անկարա C-400 համալիրների մատակարարման հարցը: Այս մասին ռուսական «Իզվեստիա» թերթին հայտնաել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Ադրբեջանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են ռազմական համագործակցության ծրագիր: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: