Հայերեն   English   Русский  
Անգլիա
Թուրքական ծագմամբ գերմանացի ֆուտբոլիստ Մեզութ Օզիլը 2018 թվականի ընթացքում հնարավոր է լքի Արսենալ ակումբը՝ հանուն Մանչեսթեր Յունայթեդի: Այս մասին գրում է անգլիական Daily Star-ը:
Անգլիայում՝ Բրիստոլում, որոշ հարուստ մարդիկ ծառերի ճյուղերի վրա հատուկ մեխեր են տեղադրում՝ արգելելով թռչուններին նստել ճյուղերի վրա, որպեսզի պաշտպանեն իրենց շքեղ մեքենաները թռչունների կեղտից:
Անգլիայում նոր մեկարկող պիլոտային ծրագրով ամուսնալուծվող ծնողները, որոնք կտրամադրեն երեխային նախկին կողակցի դեմ, կարող են կորցնել երեխայի հանդեպ խնամակալության իրավունքը:
Անգլիայի բանտերից մեկում բանտարկյալներին թույլատրել են նոթբուքեր օգտագործել` իրենց խցերից սնունդ պատվիրելու համար: Այս մասին գրում է telegraph-ը՝ հղում կատարելով տեսչական զեկույցներին:
Այսօր անգլիացի երաժիշտ, երգիչ-երգահան, հասարակական գործիչ Սթինգի ծննդյան օրն է, ով մինչ որպես սոլո-կատարող հանդես գալը, հանդիսանում էր The Police կոչվող խմբի երգերի մեծ մասի հեղինակը և բաս-կիթառիստը։
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերի կենտրոնում կանգնեցրել է իր Mercedes C3 AMG ավտոմեքենան` անօթևանին օգնելու համար: Այս մասին փոխանցում է բրիտանական «Mirror» պարբերականը:
Ծագումով հայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) պաշտոնական Լոնդոնին ու Վաշինգտոնին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին նա հայտարարել է Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի պրեմիերայից հետո՝ բրիտանական Press Association գործակալությանը տված հարցազրույցում:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Վեսթ Բրոմվիչի» հետ:
Մահմեդական կանայք հավաքվել են մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության վայրում ՝ Լոնդոնի կենտրոնի Վեստմինստերյան կամրջի վրա և ձեռքերը միացնելով՝ իրենց համերաշխությունը հայտնել ահաբեկչությանը զոհ գնացածների հիշատակին:Կանայք կրել են կապույտ հագուստ՝ որպես հույսի և խաղաղության խորհրադանիշ: Այս մասին գրում է Mirror-ը: Մարդկային պատ կազմելու նախաձեռնությունը եղել է Լոնդոնի Կանանց ճակատինը:
Թագուհի Էլիզաբեթ II-ը դարձել է Մեծ Բրիտանիայի առաջին միապետը, որը նշում է իր շափյուղե հոբելյանը` 65 տարի գահին: Ի պատիվ այդ իրադարձության, Բուքինգեմյան պալատը թողարկել է լուսանկար, որում թագուհին կրում է հոր նվիրած շափյուղե զարդերը:Թագուհու կյանքը՝ ֆոտոշարքով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: