Հայերեն   English   Русский  
Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն առևտրային պատերազմի չի ձգտում, սակայն նաև չի վախենում դրանից: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Գեն Շուանը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Չինաստանից ներկրվող ապրանքների համար նոր մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ: Գրում է Russian.rt.com-ը:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարություններն ԱՄՆ ներքին գործերին Պեկինի միջամտության վերաբերյալ անհիմն են համարում: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հուա Չունինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի առևտրային ճնշման քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ անիմաստ է: Գրում է Gazeta.ru-ն:
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին կոչ է արել չխոչընդոտել Կորեական թերակղզում խաղաղ գործընթացին: Գրում է Russian.rt.com-ը:
Չինաստանի արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, մեկնաբանելով ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի խոսքերը աշխարհում Միացյալ Նահանգների ազդեցության վերաբերյալ, հայտարարել է, որ միջազգային հարաբերություններում պետությունների նշանակությունը պետք է սահմանի համաշխարհային հասարակությունը, այլ ոչ թե հենց տվյալ պետությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Չինաստանի ԱԳՆ-ը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ կապված Թայվանի ղեկավար Ցայ Ինվենի հետ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույց ունենալու հետ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: