Հայերեն   English   Русский  
Պաշտպանության նախարարություն
Օրերս Հանրային խորհրդում քննարկվել է մի շատ կարևոր հարց` կապված սահմանամերձ գոտիների զարգացման և անվտանգության բարձրացման խնդիրների հետ: Հարցը հրատապ է հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ ականատես եղանք, թե ինչպես Թալիշում հակառակորդը գազանաբար հաշվեհարդար տեսավ խաղաղ բնակչության հետ: Սակայն սահմանամերձ գյուղերի անվտանգության ու զարգացման հարցը շատ ավելի խորքային ու ռազմավարական նշանակություն ունի, քան կարող է թվալ առաջին հայացքից և առանձին դեպքերում: Դա մեր զինված ուժերի անմիջական թիկունքում ...
Մարտի 6-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրրի համանախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բիրտանական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները: Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է կամավորական ջոկատների հրամանատարների հետ:
Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարվել է կրել ավանդական մուսուլմանական հագուստ Սաուդյան Արաբիա կատարած պաշտոնական այցի ժամանակ:Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խուսափել է աբայայից՝ սեւ երկար զգեստից, որն աբմողջությամբ ծածկում է մարմինը, բացի դեմքից: Քրիստոնյա-դեմոկրատական միության քաղաքական գործիչ, Գերմանիայի պատմության մեջ առաջին կին պաշտպանության նախարարը Էր-Ռիադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բեն Սալման Ալ-Սաուդին:
«Հայկական ժամանակը գրում է». Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դեռ չի հստակեցնում «Մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն ստանալու» օրենքի նախագիծն առաջինից երկրորդ ընթերցմամբ ինչ փոփոխությունների կենթարկվի եւ արդյոք պարտադիր սկզբունքը կհանվի՞, թե՞ ոչ:Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.«Այս պահին աշխատանքներ են ընթանում նախագծում, դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց ...
Հոկտեմբերի 5-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովում, ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ պաշտպանության զարգացման ծրագրերում գլխավոր տեսլականը ազգ-բանակի ստեղծումն է:
Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում ռազմական գործողությունների դադարեցման իրականացման թափանցիկությունը ապահովելու նպատակով 2016 թ. սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը կազմակերպել Հալեպում տիրող իրավիճակի առցանց հեռարձակում:Ինտերնետային հեռարձակումն անցկացվում է երկու տեսախցիկների միջոցով Ալ-Խալիդիա և Թել Ջոբեկժա թաղամասերում:Նաև առաջին անգամ կազմակերպվել է ուղիղ հեռարձակում անօդաչու թռչող սարքերի միջոցով:Հետագայում օնլայն հեռարձակվող թաղամասերի թիվը կավ ...
Օգոստոսի 4-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Վահան Վահեի Միքայելյանը:Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 28-ին ամփոփվել են «Լույս» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում պաշտպանական գերատեսչության մի շարք ստորաբաժանումներում երկշաբաթյա պրակտիկայի մասնակցած ուսանողների աշխատանքները և նրանց մշակած նախագծերը: Նախաձեռնությունը նպատակ ուներ ծանոթացնել ուսանողներին պաշտպանական գերատեսչության իրականացրած աշխատանքներին, մշակել և ներկայացնել գաղափարներ ու ծրագրեր, որոնք կնպաստեն պաշտպանական ոլորտի բարեփոխումներին և նորամուծությունների ներդրմանը:
Հինգշաբթի օրը Չինաստանի պաշտպանության նախարարությունն անուղղակիորեն հաստատել է, որ իրենք նոր միջմայրցամաքային հրթիռ են փորձարկել: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: