Ռուսաստանի Դաշնությունը կկրճատի սեփական զինված ուժերի ներկայությունը Սիրիայում, սակայն կշարունակի պայքարել միջազգային ահաբեկչության դեմ: Համապատասխան հայտարարությամբ ՌԴ արտաքին գործերի և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի հետ ունեցած հանդիպման շրջանակներում հանդես է եկել նախագահ Վլադիմիր Պուտինը: Գրում է Russian.rt.com-ը: