Հայերեն   English   Русский  
բրեքսիթ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, եթե պատգամավորները քվեարկեն սեպտեմբերի 4-ին Եվրամիության կազմից երկրի դուրս գալու բանակցությունները կրկին հետաձգելու օգտին: Գրում է Russian.rt.com-ը:
Բրիտանացիները մոտ 4 միլիարդ ֆունտ ստեռլինգ են ծախսել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նախապատրաստման և ապրանքների, ներառյալ սնուդ և դեղամիջոցներ գնելու համար: Այդ մասին հայտնում է The Guardian պարբերականը՝ հղում անելով վերջերս արված ուսումնասիրությանը: Գրում է Russian.rt.com-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Եվրոպական միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի ազդի դաշինքում երկրի ունեցած դիրքի վրա: Գրում է Gazeta.ru-ն:
The Sunday Times պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է, որ նշանակված ժամանակահատվածում՝ այսինքն մինչև 2019 թ. հոկտեմբերի 31-ը, երկիրը դուրս կգա Եվրոպական միության կազմից: Գրում է Gazeta.ru-ն:
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ապացուցի լիբերալիզմի արժեքը` Եվրամիության կազմը ժամկետին լքելով: Գրում է Russian.rt.com-ը:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն հայտարարել է, որ Եվրամիությունը լիովին բացառում է միությունից Մեծ Բրիտանիայից դուրս գալու պայմանների վերաբերյալ ընթացիկ համաձայնագրի վերանայման հնարավորությունը, նույնիսկ եթե անգամ Լոնդոնը ստիպված լինի լքել ԵՄ-ն առանց գործարքի: Գրում է Russian.rt.com-ը:
Եվրամիության անդամ երկրներից շատերը պատրաստ են կրկին աջակցել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետի հերթական հետաձգման վերաբերյալ որոշմանը: Այդ մասին հայտնում է The Times պարբերականը` վկայակոչելով Բրյուսելում իրավիճակին ծանոթ աղբյուրին: Գրում է Russian.rt.com-ը:
Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը աջակցություն է հայտնել Մեծ Բրիտանիային Եվրամիությունից դուրս գալու հարցում, սակայն միևնույն ժամանակ կարևորել է աշխարհում տնտեսական և ֆինանսական կայունության պահպանումը: Գրում է Russian.rt.com-ը:
Եվրոպական խորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են: Մեծ Բրիտանիան, չհասցնելով ավարտել ԵՄ-ից դուրս գալու իր որոշման անհրաժեշտ գործընթացները, նույնպես մասնակցեց ընտրություններին՝ տնօրինելով 73 մանդատ:
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը CNN- ին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ կորցնում է համբերությունը ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամանակահատվածի մշտական հետաձգման պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: