Հայերեն   English   Русский  
քաղաքացի
Ապրիլի 12-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց «Տոսկա» օպերան՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի կատարմամբ: Ստեղծագործական գործունեության 30-ամյակի առիթով նա պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: «Անկախի» հետ բացառիկ զրույցում Հասմիկ Պապյանն անդրադառնում է ոչ միայն իր ստեղծագործական գործունեությանը, այլև ընտանիքին, Հայաստանին ու հայաստանյան խնդիրներին և, իհարկե, խոսում ապագայի մասին, որն անմիջականորեն կապված է Հայաստանի հետ:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության` Չեչնիայի սահմանապահ վարչությունը Ռուսաստանի Դաշնության սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի Ա. Միրզաժանովային: Այս մասին հաղորդում են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունից` հղում կատարելով չեչենական ԶԼՄ-ներին:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ԱԺ երկրորդ ընթերցմանը ներկայացրեց պարտապան ֆիզիկական անձանց վերջին կացարան ունենալու հնարավորությունից չզրկելուն վերաբերող օրենքի նախագիծը:
Անկախ-ն այսօր` փետրվարի 17-ին, Երևանի բնակիչ Տիգրան Կոստանյանից բաց նամակ է ստացել`ուղղված Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` արդարության վերականգնման ակնկալիքով:Քաղաքացին հայտնում է, որ տարիների ընթացքում, վարկային միջոցներով, մեծ դժվարությամբ ձեռք է բերել փոքր խանութ, սակայն «Բիդեք» ՍՊԸ-ի կողմից, (որը պարզվել է, պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդի, քաղաքապետարանի ավագանու անդամ` Դավիթ Սեդրակյանին) այդ տարածքները ազատելու պահանջով գրություն է ստացվել` սպառնալիքով, որ ...
Գյումրիում տեղի ունեցած դեպքերն առիթ դարձան ևս մեկ անգամ մտածելու պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին: Ձեռքս ընկած անձնագիրը թերթեցի ու հերթական անգամ կարդացի վերջին էջում ամրագրված արտահայտությունը. «Անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը»:
Պաշտոնական Վաշինգտոնը արձագանքել է Բաքվում ԱՄՆ-ի քաղաքացի Սաիդ Նուրիի ձերբակալմանը, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը: Ծնունդով Ադրբեջանից 32-ամյա Նուրին իշխանությունների կողմից ձերբակալվել է Բաքվի օդանավակայանից մեկնելու ժամանակ: Վերջինս Ադրբեջան էր եկել հիվանդ հորը այցելելու նպատակով: Վիզան նրան տրամադրել էր Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանությունը: “Օդանավակայանի աշխատակիցները, առանց որևէ բացատրության, հայտարարել են, որ ես չեմ կարող լքել երկիրը՝ վկայակոչելով ազգային անվտանգության նախարարության և ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: