Հայերեն   English   Русский  
գիտության զարգացում
«Չի կարելի գիտությունը վերածել բիզնես պրոյեկտի: Հենց փորձեն գիտությունը դիտարկել որպես բիզնես պրոյեկտ, դա կլինի գիտության վերջը: Նման մոտեցումն ինձ համար հակագիտական է»,- ասում է պատմական գիտությունների թեկնածու, ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արդիականության ազգաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանը` պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում գիտության ոլորտում առկա խնդիրները լուծելու համար ինչից պետք է սկսել:
«Թեև վերջին տարիներին Հայաստանում շատ է խոսվում գիտության խնդիրների մասին՝ փոփոխություններ չեմ տեսնում: Ակադեմիայում, օրինակ, ամեն ինչ այնպես է, ինչպես որ էր: Մինդեռ դա գիտության ղեկավարման լավագույն մոտեցումը չէ: Անհրաժեշտ է թե՛ անձերի, թե՛ մոտեցումների, թե՛ գործելաոճի փոփոխություն»,- ասում է բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեսության և պատմության բաժնի ավագ գիտաշխատող Արմեն Պետրոսյանը` մեկնաբանելով գիտության վիճակը Հայաստանում:
1962 թվականին ԽՄԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի այցը Հայաստան ճակատագրական էր այն ժամանակ ԵՊՀ-ի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի ուսանող Սևան Դավթյանի և քիմիական ֆակուլտետի ուսանողուհի Անահիտ Տոնոյանի համար: Հենց այդ այցի շնորհիվ են ծանոթանում մերօրյա հայազգի Կյուրի ամուսինները՝ ԳԱԱ անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, նանոտեխնոլոգիաների բազային լաբորատորիայի վարիչ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդհանուր քիմիայի և քիմիական պրոցեսների ամբիոնի վարիչ Սևան Դավթյանը և քիմիական ...
Գիտության խնդիրների մասին «Անկախը» զրուցել է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի հետ:
«Եթե գիտնական ես՝ անկախ ամեն ինչից գործդ հնարավորինս լավ պետք է անես: Եթե նստենք, ոչինչ չանենք ու ամեն օր ասենք, որ փողը քիչ է՝ այդպես հարցը չի լուծվի, ավելին, կդադարենք գիտնական լինելուց»,- ասում է ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի կրթական ծրագրերի մշակման և ուսումնամեթոդական բաժնի գլխավոր մասնագետ Մանուկ Բարսեղյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: