Հայերեն   English   Русский  
բուհերի հավատարմագրում
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փետրվարի 20-24-ը հայտարարում է կրթության որակի շաբաթ:
Կրթության որակի ապահովման ոլորտում տարին ամփոփելու և հետագա գործողությունները պարզելու համար զրուցել ենք «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ:
Մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Գավառի պետական համալսարան: Բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խումբը դեկտեմբերի 5-8-ը տեղում հանդիպում-քննարկումներ կունենա ուսումնական հաստատության ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների հետ, կիրականացնի փաստաթղթերի ուսումնասիրություն և ռեսուրսների դիտարկում:
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (ՖԿՊԻ) ևԵրևանի Թատրոնի և կինոյիպետական ինստիտուտը (ԵԹԿՊԻ) չորս տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել։ Հոկտեմբերի19-ին տեղի ունեցած նիստումնման որոշումէ կայացրել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովը։
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերի պրոռեկտորներն այսօր Կրթության և գիտության նախարարությունում հանդիպում ունեցան ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամն ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգերի գործունեության և փորձնական ծրագրային հավատարմագրում անցած մասնագիտությունների մշտադիտարկում է իրականացնում:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՌԴ Հավատարմագրման ազգային գործակալության տնօրեն Լեմկա Իզմայլովան համագործակցության համաձայնագիր են ստորագրել:
Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին (ԳՊՄԻ) շնորհվեց հավատարմագրում 4 տարի ժամկետով: Այսօր նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովը:
Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Մայիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ կունենա ԵԹԿՊԻ ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների հետ, կիրականացնի ռեսուրսների դիտարկում:
Ինստիտուցիոնալ հավատարմագրմանգործընթացի շրջանակներում մեկնարկել է փորձագիտական այցը ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն: Մայիսի 10-14-ը փորձագիտական խմբի անդամները ուսումնական հաստատությունում հանդիպում-քննարկումներ կունենան տնօրենի, ուսումնական մասի պետի, դեկանի, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի, ուսանողների, շրջանավարտնրի, գործատուների հետ, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: