Հայերեն   English   Русский  
Ելք դաշինք
Երևանի քաղաքապետարանի «ԵԼՔ» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է լրատվամիջոցների գործունեության սկզբունքներին:
Փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշակել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություններ:
Հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններից հետո մեր երկրում համատարած թանկացումներ են:
ԵԼՔ դաշինքը պաշտոնական հայտարարություն է տարածել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի ստորագրման գործընթացի վերաբերյալ
Հարգելի՛պարոնՄարգարյան,Երևան համայնքի ավագանին հանդիսանալով Հայաստանի ավագանիների ասոցիացիայի անդամ այդ կազմակերպությանը վճարում է տարեկան 11 մլն ՀՀ դրամ, մինչդեռ 2015թ. դրությամբ վճարվող անդամավճարը կազմում էր տարեկան 5.5 մլն դրամ:
Հունիսի 14-ին ԵԼՔ դաշինքի առաջնորդներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և դաշինքի Երևանի ավագանու խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Լուսավոր Հայաստան Կուսակցության գրասենյակում հյուրընկալել են ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, քաղաքական հարցերով պատասխանատու Ռուբեն Հարությունյանին և քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանին։ Դաշինքի առաջնորդները ներկայացրել են դաշինքի առաջիկա անելիքները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք ...
«Նախագահը ձերն է, Ազգային Ժողովի նախագահը ձերն է, վարչապետը ձերն է, դատախազը ձերն է, ի՞նչ մտավախություն ունեք, ի՞նչն է խանգարում, ի՞նչ է անելու ԵԼՔ դաշինքը, եթե Մարդու իրավունքների հանձնաժողովն իրենը լինի, ի՞նչ պրոբլեմ կա սրա մեջ»,- ԱԺ-ում հայտարարեց ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ 10-րդ՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովը կրճատելու և Պետաիրավական հարցերի հանձնաժողովին միացնելու ՀՀԿ առաջարկին:
Հայաստանում ամենահակակշռող ու զսպող կենտրոնը պետք է լինի Ազգային Ժողովը, բայց երրորդ հանրապետությունում հաստատված ավանդույթի համաձայն, ԱԺ-ն շատ արագ դառնում է գործադիր իշխանության կցորդը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի պաշտոնում Էդմոն Մարուքյանի թեկնածությանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: