Հայերեն   English   Русский  
Արա Ղարագյոզյան
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը 12.09.2017թ.քննել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Գաբրիելյանի)՝ «Դատական սանկցիա կիրառելու մասին» 03.07.2017թ. որոշումների հիման վրա թիվ ԵԷԴ/0050/01/17 քրեական գործով ամբաստանյալներ Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանի, Գևորկ Իրիցյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր ...
Հայտարարվել է «Սասնա Ծռեր»-ի գործով ևս 13 հոգու մասով նախաքննության ավարտի մասին:
Արարատ Խանդոյանի շահերը պաշտպանող, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ 2017 թվականի հունվարի 26-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Արարատ Խանդոյանին ներքին կանոնները խախտելու համար տեղափոխել էին պատուհանները կոտրված պատժախուց, որտեղ անմարդկային պայմաններ էին: Քրեակատարողական հիմնարկի թե' պետը, թե' աշխատակիցները և թե' Արդարադատության նախարարությունը տեղյակ էին նրա առողջական խնդիրների մասին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի հունվարի 27-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել այնտեղ պահվող կալանավորված անձ Արարատ Խանդոյանին` վերջինիս պաշտպան Արա Ղարագյոզյանի բանավոր բողոքի հիման վրա:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը պահանջում է համապատասխան քայլեր ձեռնարկել` իր պաշտպանյալի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: