Հայերեն   English   Русский  
«Ելք» դաշինք
Մինչև 2025 թվականը միասնական դրամական միավորի մասին խոսակցություներ չեն լինելու: Այս մասին այսօր ազգային ժողովում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք կա միասնական դրամական միավորի անցնելու հարց:
Հունիսի 22-ին ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը այցելել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Նոր Արեշ» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն, տեղեկանալու՝
«Ամեն ինչ նման է նրան, որ մենք այսօր ոչ թե Կարեն Կարապետյանի ծրագրի հաստատմանն ենք ներկա, այլ Կարեն Կարապետյանի հրաժեշտի մեկնարկի գործընթացին»:ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց, որ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի մայիսի 18-ի ելույթը ոչ թե հեռացող նախագահի ելույթ էր, այլ մոտեցող վարչապետի:
<<Երկիր Ծիրանի>> կուսակցության հայտարարությունը2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեից հետո Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն այժմ ձգտում են սահուն անցում կատարել ավտորիտարիզմից (ղեկավարվող ժողովրդավարությունից) դեպի կոշտ, առավել դիկտատորական ռեժիմ: Այս անցումն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել ժողովրդավարության շղարշը, որի բաղկացուցիչ մասն է կազմում նախապես սցենարով համալրված «խորհրդարանական ընդդիմությունը»:
Հունիս 9-ին «ԵԼՔ» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները դիմել են ՍԴ՝ Վանաձորի ավագանու նիստերն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր նախագիծ է ներկայացնելու՝ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը 9-ից 10 դարձնելու առաջարկով։
ՀՀ Սահմանադրական փոփոխություններով ԱԺ նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմությունից: «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքն այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Միքայել Մելքումյանի թեկնածությունը:
“Ելք” դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ եթե Զարուհի Փոստանջյանի ղեկավարած “Երկիր ծիրանի” կուսակցությունը վերցնի Երևանի ավագանու իր մանդատները, ապա “Ելք”-ը պատրաստ կլինի համագործակցության:
Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, ՀՀԿ-ն կստանա 46 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 14, Երկիր Ծիրանին՝ 5 մանդատ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: