Հայերեն   English   Русский  
«Ծառուկյան» դաշինք
«Ծառուկյան» դաշինքից պատգամավորներ Հարություն Կարագյոզյանի, Արտյոմ Ծառուկյանի, Խաչիկ Մանուկյանի լիազորությունները դադարեցվել են՝ իրենց դիմումների համաձայն:
ՀՀ Սահմանադրական փոփոխություններով ԱԺ նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմությունից: «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքն այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Միքայել Մելքումյանի թեկնածությունը:
168.am-ի հարցին պատասխանում է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը
«Իրատես» թերթը գրում է. «Այն, ինչ կատարվեց «Ծառուկյան» դաշինքում, ոչ միայն քաղաքական, այլեւ բարոյական որեւէ չափորոշչի մեջ չի տեղավորվում: Այն ղեկավարը, որն ունակ չէ բաց ու հստակ գործելու սեփական թիմում, ազնիվ լինելու համախոհների հետ, ի՞նչ իրավունք ունի խառնվելու հանրության համար ճակատագրական հարցերի որոշմանը: Ավելին, դաշինքից, որը ձեւավորվել է միայն մարդկանց մանդատների տեր դարձնելու համար ու նույնիսկ այդ «գործը» անազնիվ ճանապարհով է անում, շատ բան պետք չէր սպասել:Սակայն «Ծառուկյան» դաշինքում այս ...
ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել «Ծառուկյան» դաշինքի կողմից ներկայացված 12 ինքնաբացարկի դիմումները: Նրանից 8-ը: մանդատ ստացան:Քաղտեխնոլոգ Կարեն Քոչայրյանն անդրադառնալով թեմային գրում է.
ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել «Ծառուկյան» դաշինքի կողմից ներկայացված 12 ինքնաբացարկի դիմումները: Նրանից 8-ը: մանդատ ստացան: ԿԸՀ նիստից հետո հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողներին հայտարարեց, որ նրանց ինքնաբացարկը չեղարկվել է, սակայն 4 թեկնածու մանդատ չի ստանում, քանի որ իրենց հերթը չի հասնում։
Խորհրդարան անցած քաղաքական 4 ուժերից երեքի թվով 35 պատգամավորներ մանդատից հրաժարվելու դիմումներ էին ներկայացրել, չեղարկվեց միայն 23-ի գրանցումը՝ 12 թեկնածուներ վերջին պահին հետ վերցրեցին իրենց դիմումները: Հրաժարականներ չեն եղել միայն «Ելք» դաշինքից:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ Աննա Աբրահամյանը, որը աշխատում է որպես Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար, հերքում է, որ առանց պատգամավորների ներկայության և ստորագրության վավերացրել էպատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմումները:
««Ծառուկյան» դաշինքից 11 թեկնածուի կողմից այսօր առավոտյան դիմումներ ենք ստացել: Վերջիններս, ըստ էության, հայտնում են, որ իրենց անունից ներկայացված մանդատից հրաժարվելու դիմումը չեղյալ համարվի, տեղեկացնում են նաև, որ չեն հրաժարվում պատգամավորի մանդատը ստանալուց»: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: