Հայերեն   English   Русский  
ավտոբուս
Ավտոբուսը Գյումրիում վրաերթի է ենթարկել 1957 թվականին ծնված Գագիկ Ժ-ին:
Լրատվամիջոցներից մեկում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածվել Երևանում հասարակական տրանսպորտի՝ գործունեությունը դադարեցված երթուղիների մասին, որի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերջին երեք ամիսների ընթացքում գործունեությունը դադարեցրել են երկու՝ հ. 62 և հ. 11 միկրոավտոբուսային երթուղիները:
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նույն օրը, ժամը 18.00-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 50 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին:
Գերմանիայի Լյուբեր քաղաքի հարևանությամբ անհայտ անձը դանակով հարձակվել է ավտոբուսի ուղևորների վրա: Գրում է Russian.rt.com-ը:
The Times պարբերականի փոխանցմամբ` Հնդկաստանում դպրոցական ավտոբուսի և գնացքի բախման հետևանքով առնվազն 11 աշակերտ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:
Ստամբուլի Ուսքյուդարի շրջանում քաղաքային ավտոբուսը, բախվելով մեկ այլ ամտոբուսի, մխրճվել է կանգառի մեջ: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթի կայքը:
Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ավտոբուսի այրվելու հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդում է Tengrinews գործակալությունը: Գրում է Russian.rt.com-ը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև քաղաքային և միջքաղաքային տրանս­պորտի ուղեվարձը դեռևս փոփոխության չի ենթարկվել, սակայն արդեն վերանայվել է դեպի Ռուսաստան և այլ ուղ­ղություններով ավտոբուսների ուղեվարձը:
«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի հյուսիս-արևմուտքում՝ մետրոյի «Սխոդնենսկայա» կայարանի մոտ, երթուղային ավտոբուսը մխրճվել է կանգառի մեջ: Գրում է Gazeta.ru-ն:
Մոսկվայի Մոժայսկի խճուղում ավտոբուսը մխրճվել է ստորգետնյա անցումի մեջ: Վթարի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, 11-ը` վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: