Հայերեն   English   Русский  
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը Մարտի 28-ին, ժամը 18:00-ին հրավիրում է հանրահավաքի՝ Ազատության հարապարակում:
Հայացքն ուղղել դեպի Մոսկվա՞, թե՞, այնուամենայնիվ, դեպի Արևմուտք, ի՞նչ կեցվածք ընդունել տարածաշրջանային իրողությունների ու իրադարձությունների պարագայում, ինչպե՞ս հարաբերվել հարևանների հետ, հատկապես այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին մերն է: Մի խոսքով, ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն վարել. սա մեր երկրում կարևորագույն հարցերից, կարևորագույն խնդիրներից է:
Այսօր ՀՀ ԱԱԾ–ի կողմից բերման է ենթարկվել ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը։
Կարևոր հանգամանք է նաև այն, որ շատերը խոստանում են ոլորտի ֆինանսավորման ավելացում, բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացում, դեղերի գների նվազում, պետական պատվերի ընդլայնում՝ չհստակեցնելով, թե ինչ միջոցների հաշվին:
Ապրիլի 2-ին, բացի ընտրությունների օր լինելուց, կլրանա անցյալ տարի Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների մեկ տարին: Ուստի կարևոր է հասկանալ, թե ընտրություններին մասնակցող, այսինքն` երկրի հետագա քաղաքական և գործադիր կառավարումը ստանձնել պատրաստվող քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ինչպես է ընկալում առկա վիճակը, ինչ դասեր է քաղել ապրիլյան պատերազմից և ինչ լուծումներ է առաջարկում մեր բանակի, զինված ուժերի ու երկրի պաշտպանության համար:
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մարտի 12-ին ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանի եւ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի ակտիվ մասնակցությամբ, հրազենի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ: Հնչել են կրակոցներ:
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 112 հոդվածի, 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի հատկանիշներով:
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում այսօր՝ մարտի 14-ին, միջադեպը տեղի է ունեցել դպրոցի աշակերտների միջեւ, որին միջամտել են մեծահասակները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ոստիկանության լրատվության լրատվամիջոցների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում այսօր՝ մարտի 14-ին, «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:
Ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների արդյունքներով որ կուսակցություններն էլ որ անցնեն խորհրդարան, որ կուսակցությունն էլ կազմի կայուն քաղաքական մեծամասնություն և ստանձնի երկրի ղեկավարումը, միևնույն է, Արցախի հիմնախնդիրը լինելու է արտաքին քաղաքականության օրակարգի գլխավոր հարցը: Ուստի փորձենք հասկանալ, թե ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցություններից ու կուսակցությունների դաշինքներից որ մեկն ինչպես է պատկերացնում Արցախյան հակամարտության կարգավորումը, ու այս առումով ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: