Հայերեն   English   Русский  
Վահե Անթանեսյան
Գառնիի տաճարի հարևանությամբ սպիտակ և մանուշակագույն երանգների համադրությամբ պատկեր է հայտնվել, որի նպատակն ու պատկերի բովանդակությունը մասնագետներն ու քաղաքացիներն այդպես էլ չեն կարողանում ըմբռնել։
Հայաստանյան 55 դպրոցների տարրական` 2-4-րդ դասարաններում ուսումնասիրում են «Հայոց եկեղեցու պատմություն (Քրիստոնեական կրթություն)» առարկան: Այն փորձնական ներդրվել է 2011-ին: Այժմ դպրոցները կամավոր հիմունքներով իրենց ազատ դասաժամերը հատկացնում են այս առարկային: ԿԳՆ-ն չի բացառում, որ առաջիկայում առարկան կարող է պարտադիր դառնալ բոլոր դպրոցների համար:
Հաշվի առնելով աշխարհաքաղաքական բարդ իրադրությունը և փորձելով խանգարել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ընթացող պետական նշանակության միջոցառումները, հակառակորդը շարունակում է ապակայունացնել իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ ինտենսիվորեն տարբեր տրամաչափի հրաձգային, ականանետային և հրթիռային զինատեսակներից խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը:
Օր առաջին. 19 հունիսի, 2014 թվական:Երեկոյան առաջին ուխտավորները հավաքվեցին գրասենյակում: Սկզբում` Արորդաց ուխտի քրմերը, ապա և մյուսները: 34 հոգի էինք: Ժամը երկուսին ավտոբուսը տեղում էր և փութով իրերը բարձեցինք ու շարժվեցինք:
Ամանորը հայոց դիցարանի աստվածներից է, որը հովանավորում է երկնային մարմինների պտույտը: Նա Վանատուրի եղբայրն է, որ իր հերթին հյուրընկալության և ճամփորդների հովանավոր աստվածն է: Վանատուրը կոչվել է նաև Ամանորաբեր: Այս երկու աստվածությունների հետ կապված շատ սովորույթներ կան մինչ օրս: Մասնավորապես, հիմա էլ հայոց տներում ամանորյա սեղաններին միշտ մեկ սպասք ավելի է դրվում` հյուրերի համար: Այստեղից է ծագում նաև «Հյուրն Աստծունն է» արտահայտությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: