Հայերեն   English   Русский  
Զարուհի Բաթոյան
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը կլուծարվի։ Այս մասին «Սոցիալական աշխատանքը և արժանի սոցիալական պաշտպանության օրակարգը Հայաստանում» միջազգային կոնֆերանսում նոյեմբերի 4-ին ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարեց, որ ինքը կողմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է սոցիալական գործընկերության ամրապնդումը: ՀՀ կառավարությունը առանցքային է համարում աշխատանքի խրախուսումը և աշխատանքային հավասար հնարավորությունների ստեղծումը բոլորի համար՝ հատուկ շեշտադրելով երիտասարդներին և կանանց։ Սրա վառ ապացույցն են նաև «Արժանապատիվ աշխատանք» և «Աշխատիր՛, Հայաստան» ծրագրերը, որոնք մշակվել են կառավարության և նախարարության կողմից՝ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ։
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ
«Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի անկողնային հիվանդների խնամքն իրականացնող հարկաբաժինն արդեն վերանորոգված է և պատրաստ սպասարկելու մինչև 35 տարեցների։ 1990-ականներից շահագործվող շինության այս հարկաբաժինը միայն այժմ է վերանորոգվել: Այստեղ խնամք է ստանում 16 տարեց։
Լոռու մարզի Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան 95 հասցեում այսօր իր դռները բացեց Տաշիրի համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ուրախ եմ Ձեզ ևս մեկ անգամ մեզ մոտ հյուրընկալելու համար: Ցավում եմ, որ իմ պաշտոնավարման և Ձեր առաքելության ավարտի միջև այսքան կարճ ժամանակ էր մնացել, բայց ուրախ եմ այս ընթացքում մեր համատեղ աշխատանքի և գործընկերության համար՝ հատկապես կանանց հիմնախնդիրների, խաղաղաշինության և արդյունավետ կառավարման ոլորտներում: Ես առանձնակի ջերմությամբ եմ հիշելու մեր գործընկերությունը: Համոզված եմ, որ հետագայում դեռ հանդիպելու ենք, որ վերադառնալու եք Հայաստան՝ որպես մեր երկրի լավ բարեկամ»,- այս մասին Հայաստանում Մեծ ...
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանին՝ խնդրելով ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացված մի շարք բողոքները և համապատասխան լուծում տալ դրանց:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: